Թուրքիայում 74-ամյա քուրդ տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար.«Սա Թուրքիայի Հանրապետությունն է»

«Ատելություն խոսքերը, ռասիստական քաղաքականությունը, ինչպես նաև շարունակվող պատերազմը հանգեցնում են հանցագոծությունների՝ ատելության հողի վրա։ Եթե մենք չնվազեցնենք լարվածությունը, մեր դռների մոտ կլինեն ատելության հողի վրա կատարվող ավելի դաժան հանցանքներ»,-գրել է Փայլանը։
Ուշագրավ է, որ հարձակումն իրականացվել է հիվանդանոցում, որտեղ տարեց տղամարդը բուժօգնություն էր ստանում։ Հարձակումն իրականացրած անձը նույնպես եղել է տեղի հիվանդներից մեկը և գործողության ժամանակ բղավել է. «Սա Թուրքիայի Հանրապետությունն է»։
Միջադեպի կապակցությամբ դիմում է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության կառույցներից մեկին։
Կարո Փայլանի ֆեյսբուքյան էջ