Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

17 հոկ 2019 15:35

Էրդողանը Թրամփի նամակը նետել է աղբարկղը և հայտնել, որ կխոսի միայն Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի հետ, ով Թրամփի հրամանով պետք է ժամաներ Թուրքիա, հաղորդում է Sky News-ը:
«Ես չեմ խոսի նրա հետ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ կխոսի միայն Թրամփի հետ:
«Երբ Թրամփը գա այստեղ, մենք կխոսենք»:
BBC News-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրներին, հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոնալդ Թրամփից ստացած նամակը նետել է աղբի դույլը։
Ինչպես հայտնել են կայքի զրուցակիցները, Էրդողանը «ստացել է նամակը, կտրականապես մերժել այն և ուղարկել աղբարկղ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր