Մայիսի 5-ից կարմիր կրակե ձին բախտի ղեկը հանձնում է երեք կենդանակերպի նշանների          Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 հոկ 2019 13:55

ԱՄՆ-ը զորքերը Սիրիայից տեղափոխում է Իրաք՝իրենց հետ տանելով ծանր տեխնիկայով 30 թրեյլեր եւ «Համերներ»

Ամերիկյան զորքերը հատել են Սիրիայի սահմանը եւ մտնում են Իրաք Սահելա սահմանակետով՝ դեպի հյուսիսային Դոհուք նահանգ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ականատեսներին։
Քրդական աղբյուրը գործակալությանը տեղեկացրել է, որ ամերիկյան զորքերն ուղղվել են դեպի Իրաքյան Քրդստան։
Աղբյուրը նաեւ տեղեկացրել է, որ ամերիկյան զորքերն իրենց հետ տանում են ծանր տեխնիկայով 30 թրեյլեր եւ «Համերներ»։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն ասել էր, որ ամերիկյան զորքերը, որոնք գտնվում են Սիրիայում, ամբողջությամբ կտեղափոխվեն Իրաք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր