Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

22 հոկ 2019 13:59

Ձեզ կոչ եմ անում կոռեկտության սահմաններից դուրս չգալ.ինձ մենակ հայրս կարա սթափվելու կոչ անի

 Ազգային ժողովի մեծամասնությունն այսօր մերժեց ընդդիմության պատգամավորների մի շարք նախագծեր նույնիսկ օրակարգ մտցնելու հարցը։ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը բացատրեց, որ այս նախագծերը հիմնականում վերաբերում էին պետբյուջեի վրա ծախսեր ավելացնելուն։

«Հիմա ի՞նչ։ Ձեզ թվում է՝ մենք էդ ծախսերի տեղը չգիտե՞նք։ Կամ ձեզ թվում է՝ մենք չենք ուզո՞ւմ, որ ուսանողները ավելի բարձր կենսաթոշակ ստանան, կամ ձեզ թվում է՝ մենք չենք ուզո՞ւմ մարդիկ ավելի լավ պայմաններ ունենան ու կարողանան ավելի հեշտ պայմաններով բնակարան ձեռք բերել», – ընդդիմությանը հռետորական հարց ուղղեց Թունյանը։
Նա ասաց, որ եթե ընդդիմությունն այդպես է մտածում, ապա միասին աշխատելու ընդհանուր եզրեր չկան ընդհանրապես։ Բայց իրենք, ըստ Թունյանի, պատկերացնում են նաև ընդդիմության բարի ցանկությունների հետևանքները։
«Եթե էդ լավությունը 10-ապատիկ խնդիր է առաջացնելու, դրա պատասխանատվությունը դուք չեք կրելու, մենք ենք կրելու»,- ասաց Թունյանը։

Ազգային ժողովում ընդդիմության նախագծերի մերժումից հետո ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց նախագծերը մերժելիս իշխանությունը հիմնավորումներ չի բերում։ Նրան պատասխանեց «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը՝ ասելով, որ եթե ցանկանան, ապա հիմնավորումները կտեսնեն։

«Ինձ թվում է՝ մեր մեղքն այն է, որ շատ հաճախ չափից ավելի պոլիտկոռեկտ ենք գտնվում և չենք ասում, որ ձեր բերած նախագիծը պարզ պոպուլիզմ է։ Բայց մենք էդ պարզ պոպուլիզմով առաջ չենք գնալու»,- ասաց Թունյանը։
***
Պետբյուջեն կաուչուկից չի։ Այս պնդումով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը դիմեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին, որպեսզի այս կամ այն արտոնություն տալու, նպաստ բարձրացնելու նախագիծ ներկայացնելիս հաշվի առնեն սա։

Մինչ այդ, Թունյանը Մարուքյանի խմբակցությանը մեղադրել էր պոպուլիզմի մեջ, ինչին Մարուքյանը պատասխանեց սթափվելու և կարգի հրավիրվելու կոչերով։ Թունյանը այս անգամ էլ պատասխանեց, որ այդ կոչերն անտեղի են։

«Ես Ձեզ կոչ եմ անում կոռեկտության սահմաններից դուրս չգալ, ու ինձ սթափվելու կոչ միայն … ասենք, իմ հայրը կարա ինձ էդպիսի կոչ անի։ Դուք ոչ մի իրավունք չունեք ինձ էդպիսի կոչ անեք։ Թե չէ՝ ասելով որ լինի, հավատացեք, Ձեզանից շատ կարելի է ասել»,- ասաց Թունյանը։
Ընդ որում՝ քննարկումը բոլորովին այլ թեմայով էր, սակայն մտքերի փոխանակման ժամանակ պատգամավորները հեռակա հետևում էին միմյանց, և երբ Թունյանը հերթագրվեց ելույթի համար, հերթագրվեց նաև Մարուքյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր