Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով          Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ       Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ    

23 հոկ 2019 10:23

Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ մենք զբաղված ենք ներքաղաքական գզվռտոցով, մեր շուրջը կատարվում են իրադարձություններ, որոնք շահեկան չեն մեզ համար։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանի հարցով նոր զեկուցող է նշանակել՝ Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուին, որն Իլհամ Ալիեւի ամենամտերիմ մարդկանցից էր ժամանակին եւ «Նաբուկո» գազատարի լոբբիստներից։
Նախագծի տապալումից հետո սերն Ալիեւի հանդեպ թերեւս նվազել է, բայց կապերը պահպանվել են։ Եվրոպական խորհրդարանի հիմնական զեկուցողներն առնվազն տարին մեկ քաղաքական գնահատականներ են ներկայացնում։
Ղարաբաղի հարցում իր բացասական դիրքորոշմամբ հայտնի զեկուցողի պարագայում մեզ առաջիկա 5 տարում տհաճ անակնկալներ են սպասվում եվրապառլամենտի զեկույցներում։ Պատճառը ՀՀ իշխանությունների անգործությունն է։
Պարզվում է՝ մայիսից հետո ձեւավորված Եվրոպական խորհրդարանի հետ ՀՀ ԱԺ-ն ոչ մի պաշտոնական հարաբերություն չի հաստատել՝ աշխատանք չի տարվել, այցեր չեն եղել։ Ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ ԱԺ-ն չեն փորձել կանխել Բասեսկուի նշանակումը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր