Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

24 հոկ 2019 14:45

Հայաստանից գումարները կանոնակարգված գնում են Ադրբեջան ու Թուրքիա

Կառավարության դիմաց ավտոներկրմամբ զբաղվող մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով գործադիր մարմնից վերանայել մոտեցումը և թույլ տալ, որ աջ ղեկով մեքենաների ղեկի տեղափոխությունն իրականացվի Հայաստանի տարածքում, հայաստանյան աշխատուժի միջոցով։ Նրանք պնդում են, որ դրա շնորհիվ աշխատատեղեր կստեղծվեն, նաև բյուջե գումարներ կմտնեն։

Ակցիայի մասնակից «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրենը հավատացնում է, հաշվարկ են արել, եկել են այն համոզման, որ ամսական կտրվածքով շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար Հայաստանից գնում է  Վրաստանի տնտեսությանը, այնտեղից էլ այդ գումարը փոխանցում է ադրբեջանցի գործարարներին։

«Հայաստանի Հանրապետությունից գումարները կանոնակարգված ձևով գնում են հարևան պետություններ՝ Վրաստան, Ադրբեջան ու Թուրքիա»,-«Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, աջ ղեկով մեքենայի ղեկի ձևափոխման համար անհրաժեշտ մեխանիզմները, ավտոներկերը բերվում են Թուրքիայից։

Գ. Հովհաննիսյանի խոսքով, այսօր Հայաստանում կան լավ տեխնիկներ ու մասնագետներ, որոնք այսօր աշխատանք չունեն։

Ակցիայի մասնակիցներն այսօր էլ գրություններ են բերել, որպեսզի կառավարության ղեկավարին հանձնեն։ Եթե դրական արձագանք չլինի, ապա, ինչպես  հայտարարեցին նրանք, դիմելու են սահմանադրական դատարան՝ այդ օրենքը հակասահմանդրական ճանաչելու պահանջով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր