Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 հոկ 2019 12:44

Նախ պետք է հասկանալ՝ Հայկ Հարությունյանը սպանվել է, թե ինքնասպան եղել

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ Իմ քայլի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հաստատեց տեղեկությունները, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի փաստահավաք խմբի աշխատանքների հետ կապված հրավեր ստռանալուց հետո ներկայացել է ու դռան մոտից վերադարձել:

Քոչարյանը նշեց, որ Հարությունյանը հրավերն ընդունել է երկու անգամ, առաջին անգամ խմբին տեղյակ են պահել, որ եկել է, սենյակն է նայել. «Մենք սպասում էինք, որ նա պետք է գա: Կես ժամ սպասելուց հետո հասկացանք, որ նա հեռացել է: Ես դա գնահատեցի, որ Հարությունյանը խնդիր ունի այդպիսի միջավայրում հարցերին պատասխանելու մասով: Ես հասկանում եմ, թե ինչից է այդ խնդիրը գալիս: Եթե նա գար ու փակ դռների ետևում մենք շփվեինք, նա շատ հարցերի պատասխան էր տալու: Հարցեր էին լինելու հնարավոր շտաբի, նրա կառուցվածքի մասին»:

Քոչարյանի կարծիքով, Հայկ Հարությունյանը հոգեբանորեն պարաստ չի եղել ներկայանալ ու պատասխանել այն հարցերին, որոնք իր համար ցասնկալի չէին. «Նա մարդկայնորեն շատ ծանր էր տանում, որ զբաղեցնելով նման պաշտոն, կատարել է կոնկրետ գործողություններ: Չնայած նա պնդում էր, որ օրենքի սահմաններում է գործել:

Ես կարող եմ վստահաբար ասել, որ ուժային համակարգը տարբեր ժամերին տարբեր կենտրոններից է ղեկավարվել: Ես վստահ չեմ, որ այդ ծավալի տարբեր ուժային կառույցների համակարգումն իրականացվել է Հայկ Հարությունյանի միջոցով: Գուցե ներքին զորքերի հրամանատարն ավելի շատ ներգրավվածություն է ունեցել, քան՝ նախարարը:
Հայկ Հարությունյանը, նախկինում աշխատելով կալանավորների վարչությունում, չի պատկերացրել որ հնարավոր է լինի կալանավայրում՝ դռան մյուս կողմում: Այստեղ հոգեբանական լուրջ խնդիր կա: Նախ պետք է հասկանալ՝ Հայկ Հարությունյանը սպանվել է, թե ինքնասպան եղել: Նախաքննական մարմնի որակյյալ աշխատանքը շատ կարևոր է, որպեսզի քաղաքական շահարկումներ չլինեն»:

Պատգամավորն ասաց, որ Մարտի 1-ի գործով շատ կարևոր վկա այլևս չկա. «Վկաները կամ փախնում են, կամ այսպիսի դժբախտ դեպքեր են լինում: Այդպես եղավ նաև Հոկտեմբերի 27-ի դեպքում»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր