Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված          ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը       Տեսանյութ.Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է. Կարապետյանների հայտարարությունը    

26 հոկ 2019 13:14

Ինչո՞ւ են պատգամավորներին արգելել տեսակցել Արսեն Բաբայանին. պարզաբանում են քրեակատարողական ծառայությունից

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանել է, թե ինչու նախօրեին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին։

«Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա»,–հայտնել են քրեակատարողական ծառայության մամուլի բաժնից։

Նշենք, որ պատգամավորները լայվ էին մտել եւ իրենց մտահոգությունը հայտնելարգելելու հետ կապված։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր