Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

26 հոկ 2019 15:15

Խցիկով սովորական դրոնին սովորեցրել են պառկած ողջ մարդկանց տարբերակել մահացածներից

Փրկարարական աշխատանքների համար դրոնների մշակման ժամանակ ինժեներները բախվում են 2 տեխնիկական դժվարության: Դրանցից առաջինը մեծ բարձրությունից նկարահանելիս մարդուն հայտնաբերելու դժվարությունն է: Երկրորդ խնդիրը կապված է առաջինին եւ այն է, որ եթե անգամ կադրերում մարդու ուրվագծեր են երեւում, որոշ դեպքերում, օրինակ՝ մեծ թվով զոհերով տարերային աղետների ժամանակ, փրկարարները պետք է կարողանան ողջ մարդկանց առանձնացնել մահացածներից, որ ջանքերը կենտրոնացնեն նրանց վրա, ում դեռեւս կարելի է օգնել: Սովորաբար որպես երկու խնդիրների լուծում դրոնի վրա տեղակայվում է ինֆրակարմիր խցիկ, բայց, օրինակ, շոգ երկրներում մարմնի եւ շրջակա միջավայրի ջերմաստիճանի կոնտրաստը կարող է փոքր լինել։


Իրաքից եւ Ավստրալիայից ինժեներների խումբը՝ Հարավային Ավստրալիայի համալսարանից Ջավաան Չալի ղեկավարությամբ, իր մշակման մեջ այլ սկզբունք է օգտագործել՝ շնչառության տարբերակում ըստ էքշն խցիկի տվյալների, որը կախոցի միջոցով ամրացված է կվադրոկոպտերին: Մշակման գլխավոր նորամուծությունը ոչ թե սարքավորման հատվածն է, այլ շնչառության տարբերակման համար ալգորիթմը:

Համակարգը ներկա տեսքով գործում է ոչ ռեալ ժամանակում եւ դրոնի խցիկով գրանցված տվյալները համակարգչով վերլուծվում են դրա վայրէջքից հետո: Մշակողները փորձ են անցկացրել, որի ժամանակ դրոնից նկարահանել են մեկ մանեկենի եւ 8 մարդու, որոնք պառկած էին 4 տարբեր դիրքերով: Ալգորիթմին հաջողվել է բոլոր դեպքերում ստույգ որակել՝ կադրում արդյոք ողջ մարդ է, թե ոչ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր