Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

26 հոկ 2019 15:40

Մել Դալուզյանը, ում մասին ֆիլմի համար ՀՀ-ն 20 մլն դրամ է հատկացնում, տարիներ առաջ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից ու քաղաքական ապաստան ստացել Նիդեռլանդներում

Մել Դալուզյանը, ում մասին վավերագրական դրամա է նկարահանվելու և որը ՀՀ պետական բյուջեից 20 մլն դրամի ֆինանսավորում կստանա, տարիներ առաջ մեկնել է Հայաստանից ու քաղաքական ապաստան է խնդրել Նիդեռլանդների իշխանություններից:
Կարճ ժամանակ անց սեռական կողմնորոշմամբ պայմանավորված խտրականության ու ՀՀ-ում պաշտպանված իրավունքներ չունենալու հիմքով Նիդեռլանդները քաղաքական ապաստան է տրամադրել Մել Դալուզյանին:
 «Հայաստանի Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունից ստացել է 160.148.800 ՀՀ դրամ դրամաշնորհ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում կինոծրագրերի իրականացման համար։ Այդ դրամաշնորհից 20 մլն դրամ Ազգային կինոկենտրոնը տրամադրվել է «Մել» ֆիլմին: 

Ֆիլմըի ռեժիսորն ու սցենարիստ Իննա Սահակյանը  Armtimes.com-ին տված  հարցազրույցում պատմել է, որ սկզբում ֆիլմը կպատմի Հոլանդիայում առաջին հայացքից այլ փախստականներից ոչնչով չտարբերվող զույգի մասին, սակայն հանդիսատեսը աստիճանաբար կբացահայտի նրանց պատմության հիմքում ընկած երանգները, անցյալի իրադարձությունները, Մելի՝ ռեկորդակիր ծանրամարտիկ լինելը, ֆիզիկապես կին լինելը եւ այն։
«Մել» ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը եւ այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները»,-ասել է ռեժիսորը։ 
 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր