Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

28 հոկ 2019 15:10

Պրոֆեսիոնալ մասնագետը պետք է աշխատանքից հեռացվի՞. որտեղից այսքան չարություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշաննա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել հետևյալ բովանդակությամբ. «Ո՞ւր ենք գնում ու ու՞ր ենք հասնելու այսպես չարացած․․․
Իմ շատ հարգարժան գործընկերներ, լրագրողներ ջան․․․
Ձեր ձեռքերում այսօր կա շատ կարևոր առաքելություն՝ զսպել ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը, որը հավատացեք, երբեմն օգտագործվում է որոշ «նեղ» շրջանակի մարդկանց կողմից՝ իրենց անձնական շահերի համար․․․
Այսօր ինձ շատ հարազատ, սիրելի ու պրոֆեսիոնալ լրագրող, հարցնում է, արդյոք ճիշտ է, որ Թովմասյան Աշոտ անուն ազգանունով աշխատակից աշխատում է ԵՊԲՀ-ում․․․․, ուզում եմ հրապարակային պատասխանեմ այդ հարցին՝ այո ճիշտ է, ԵՊԲՀ-ում աշխատում է փայլուն տնտեսագիտական գիտելիքներ ունեցող Թովմասյան Աշոտ անուն ազգանունով աշխատակից, բնականաբար իմ հարգարժան գործընկերոջը բնավ չէր հետաքրքրում այդ անձի մասնագիտական գիտելիքները, նրան, նրա «բարի» աղբյուրներն ասել են, որ ԵՊԲՀ-ում աշխատում է Հրայր Թովմասյանի եղբայրը․․․
Ուզում եմ հարց տամ բոլորիս, ու ինչ, որ Հրայր Թովմասյանի եղբայրը, փայլուն տնտեսագետ, աշխատում է ԵՊԲՀ-ում, փորձեք հետաքրքրվել նրա մասնագիտական կենսագրության ուղիով․․․, ինչ եք ուզում ասել, որ փայլուն մասնագետն այլևս Հայաստանում աշխատելու իրավունք չունի ․․․
Ուզում եմ, օգնեք ինձ ու առաջարկեք թե ինչ անենք պրոֆեսիոնալ մասնագետի հետ, ով Հրայր Թովմասյանի եղբայրն է, հարցը հղում եմ բոլորին, ինչ եք առաջարկում՝ հանենք նրան աշխատանքից, մեկուսացնենք, չշփվենք հետը ․․․ ինչ անենք․․․Կօգնեք՞ ․․․
Ավելացնեմ, իմացեք, թե նախկին և թե ներկա իշխանության ներկայացուցիչների հետ բարեկամական հարաբերություններ ունեցող մարդիկ, այո, աշխատում են ԵՊԲՀ-ում ու շարունակելու են աշխատել ԵՊԲՀ-ում՝ քանի որ բուհին հետաքրքրում է միայն իր աշխատակիցների արհեստավարժությունը։ Մենք բժիշկ ենք պատրաստում, իսկ Բժիշկը իր կեցվածքով և իր գործունեությամբ չի կարող խտրական մոտեցմամբ առաջնորդվել․․․
Բժշկի համար չպետք է կարևոր ու անգամ քննարկման առարկա լինի՝ թե ով է իրեն դիմել՝ ըննդիմադիր, թե իշխանամետ մամուլի ներկայացուցիչ, ինչ կրոնի դավանանքի, քաղաքական հայացքի, առավել ևս, թե ում հարազատն է դիմել։
․․․Պատկերացնեք մի պահ՝ վիրահատարանում բժիշկները պատրաստվում են վիրահատության ու սկսեն քննարկել թե վիրահատվող մարդը ում բարեկամն է, անեստեզիոլոգը որոշի պարզել թե վիրահատվողը ում քավորն է կամ սանիկը, վիրահատարանի բուժքրոքը հետաքրքրի վիրահատողը իշխանական, թե ընդդիմադիր մամուլ է կարդում ․․․ Մի պահ, պատկերացրեք, որ
մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել այդ վիրահատվող մարդու ոչ նախանձելի կարգավիճակում, եթե այսպես շարունակվի․․․
Որպես ի գիտություն ասեմ, որ ԵՊԲՀ-ում մինչև հեղափոխությունն էլ ու հիմա էլ աշխատում են Վարուժան Ավետիսյանի կինը, Իմ քայլը խմբակցության պատգամավորներից մեկի հայրը ղեկավարում է մեր հիվանդանոցներից մեկը, ներկա պատգամավորներից մեկի հարազատը նույնպես ղեկավար պաշտոն ունի ԵՊԲՀ-ում, Իմ քայլը պատգամավորներից շատերի կանայք, ներկա փոխնախարարներից մեկի մայրը նույնպես աշխատում են մեր ստորաբաժանումներում, քաղաքապետ Հայկ Մարությանի կին է աշխատում ամբիոնում, հաշվապահությունում աշխատում է վիրավոր Զինվոր Անդրեյ Վարդումյանը, Ռոբերտ Աբաջյանի տատիկն աշխատում է Հերացի ավագ դպրոցում, իսկ եղբայրը զինվորի տանը․․․․ Այս բոլոր մարդկանց ԵՊԲՀ-ում աշխատելու պատճառը մեկն է՝ նրանք իրենց ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետներ են․․․
ԵՊԲՀ-ում կա սկզբունք 0 քաղաքականություն, ինչը իսկ մեր բուհի հաջողության գրավական է․․․
Տպավորություն է, որ ճիշտն ու սխալը խառնել ենք իրար ու չենք գիտակցում, որ ոչ մի լավ արդյունք դա չի տալու․․․
Որտեղի՞ց սկսվեց, ո՞նց ստացվեց՝ այսքան չարացանք. որտե՞ղ ու ո՞ր պահին կորցրեցինք այն սերն ու համերաշխությունը, որ հաղթանակի տարավ, բոլորիս․․․»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր