Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

29 հոկ 2019 19:15

Նախորդ գումարման ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ընդդիմանում էր այդ 20 % ԱԱՀ-ին. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ՀՀ միջազգային դեղ արտադրողների ասոցիացիայի նախագահ Սամվել Զաքարյանը խոսեց  դեղարտադրության ոլորտի նոր մարտահրավերների ևխնդիրների մասին:
 
Սամվել Զաքարյանը տեղեկացրեց, որ ՀՀ միջազգային դեղ արտադրողների ասոցիացիայի գլխավոր նպատակներից մեկը հայաստանցի սպառողին ապահովելն է որակյալ, անվտանգ ու միջազգային չափանիշներին համապատասխան դեղերով: 
Նպատակներից մեկն էլ այս ասոցիացիան միացնել Միջազգային դեղ արտադրողների և ասոցիացիաների ֆեդերացիային, որպեսզի Հայաստանը դեղագործական քարտեզի վրա ճանաչված երկիր լինի:
 
Սամվել Զաքարյանը  անդրադառնալով  Հայաստանում դեղերի թանկ գներին նշեց, որ նախևառաջ դեղերը չեն էժանանում 20% ԱԱՀ-ի պատճառով:  Նրա խոսքով, ոչ մի այլ երկրում չկա 20 տոկոս հարկ դեղերի վրա, ինչն էլ արդեն իսկ թանկացնում է դեղի գինը. «Նախկին իշխանություններն այդ 20 տոկոսի առկայությունը պատճառաբանում էին առողջապահական ֆոնդեր ստեղծելով, որպեսզի այդ գումարներն ուղղվեն առողջապահական ծրագրերին, սակայն, «20% հարկը մտավ, բայց ֆոնդերը չստեղծվեցին»,-ասաց բանախոսը:
 
Սամվել Զաքարյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման ԱԺ-ում «Ելք» դաշինքը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանն ընդդիմանում էր այդ 20 % ԱԱՀ-ին, սակայն հիմա, երբ արդեն վարչապետ է, այդ մասին չի խոսում:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր