Անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրենի՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին որոշումը          «Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին       ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մոտ մեկ ամսով հետաձգել Չինաստան այցը    

30 հոկ 2019 15:00

Այդքան էլ հաճելի չէ, երբ քո ողբերգությունը օգտագործում են ինչ-ինչ շահերից ելնելով

«Միայն մանկամիտը կկարծի, թե ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանության բանաձևն ընդունեց հայասիրական, մարդասիրական կամ մեկ ուրիշ «-սիրական» նկատառումներով»,-նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից  405 կողմ, 11 դեմ ձայներով, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։
«Իհարկե, մեղմ ասած, այդքան էլ հաճելի չէ, երբ քո ողբերգությունը օգտագործում են ինչ-ինչ շահերից ելնելով, բայց պետական ազգերը, կարծում եմ՝ տարբերվում են մնացյալից նրանով, որ կարողանում են վեր կանգնել զգացականությունից և առաջ մղել սեփական շահը։
Հրճվանքը կամ հուսախաբությունը շատ մարդկային են, բայց, ըստ իս, անընդունելի պետության մակարդակում, հետևաբար մեր առաջնային խնդիրն այս պայմաններում պետք է լինի խիստ մասնագիտորեն հստակեցնել մեր շահերը և ձևակերպել դրանք առաջ տանելու մեխանիզմները»,-ընդգծել է Վարդան Ոսկանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր