Հայտնաբերել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ          Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից են կալանավորվել       Երեք զինծառայողների ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել    

30 հոկ 2019 15:49

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ Կոնգրեսի ցեղասպանության ճանաչման բանաձևը շփոթել է աբորտների օրենսդրության հետ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից  405 կողմ, 11 դեմ ձայներով, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո շտապել է արագ դատապարտել այն ու հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարաության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է «H.R.296» բանաձևի ընդունումը, որը վերաբերում է հղիությունների արհեստական ընդհատման արգելքի մասին օրենսդրությանը։

Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» դասակարգված է որպես «H.Res.296» բանաձև։ Այս սխալը Թուրքիայի ԱԳՆ կայքում արդեն ուղղված է, սակայն հայտարարության բնօրինակը շարունակում է տարածվել։

Նշենք, որ ԱԳՆ հայտարարության տեքստում ասվում է, որ Թուրքիան մերժում է բանաձևը, որը, «ըստ երևույթին, կազմվել և ընդունվել է ներքին սպառման համար, զուրկ է որևէ պատմական կամ իրավական հիմքից»:
Թուրքիայի ԱԳՆ կարծում է, որ «բանաձևի միակ հասցեատերերն են հայկական լոբբին և հակաթուրքական խմբավորումները»:
Թուրքիան բանաձևի ընդունումը կապում է Սիրիայում իր ռազմական գործողության հետ ու այն համարում այս քայլի համար վրեժի լուծում, իսկ 1915թ․-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ բանավեճը համարում է, որ պետք է լինի ոչ թե քաղաքականության, այլ պատմության հարթության մեջ:
Թուրքիան հիշեցնում է, որ 2005 թվականին Թուրքիայի առաջարկը՝ ստեղծել Համատեղ պատմական հանձնաժողով, հայկական կողմը մերժեց:
Նշվում է, որ այս բանաձևը ձգտում է խաթարել Թուրքիա-ԱՄՆ կապերը, իսկ մյուս կողմից էլ ասում է, որ «ԱՄՆ վարչակազմի վերաբերմունքը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ մնում է նույնը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր