Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

30 հոկ 2019 16:35

Արդյոք Քննչական կոմիտեում «գլուխ պահողներն» էլ են պարգևատրումներ ստանում

ՔԿ բոլոր աշխատողներն ամեն ամիս 30 տոկոսի չափով պարգևավճար են ստանում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՔԿ պետ Հայկ Գրիգորյանը, ում խոսքերով, պարգևատրումը սոցիալական խնդիր չէ. «2019 թվականի առաջին 9 ամիսներին մենք քննել ենք 26 հազար 37 գործ, ինչը գերազանցում է 2017 ու 18 թվականների ամբողջ տարվա ծավալը»:


ՔԿ պետն ասել է, որ 76-ով ավելի շատ քրեական գործ է ուղարկվել դատարան. «Թվերը կարծում եմ հուշում են, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել»:
Գրիգորյանը հայտնել է, որ 30 տոկոսի չափով պարգևատրում ստանում է նաև ինքը՝ հրաժարվելով ներկայացնել կոնկրետ թվեր ու հորդորելով հարցում ուղարկել:
Հարցին՝ մի՞թե չկան գլուխ պահողներ, իսկ եթե կան, ինչու է բոլորին պարգևավճար տրվել, ՔԿ պետը նշել է, որ կան ծառայողներ, որոնք այս կամ այն բացթողումների համար պարգևատրումներ չեն ստացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր