17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

31 հոկ 2019 11:53

Էժանագին, պրիմիտիվ մանիպուլիացիա. բա սազո՞ւմ է ձեզ հետապնդվողի, դատապարտված հերոսի կերպարում հանդես գալ

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կարևոր դիտարկում.
Սերժ Սարգսյանն այսօրվա իր հայտարարությամբ փորձում է ամբողջությամբ նենգափոխել տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը, թե իբր ցանկությամբ են մարդկանց ձերբակալում:
Կարելի էր ընդհանրապես ուշադրություն չդարձնել նման իբր թե պատահական, բայց իր ողջ էությամբ էժանագին, պրիմիտիվ մանիպուլիացիային, եթե ասեր ցանկացած մեկը, բայց ոչ Սերժ Սարգսյանը:
Ուրեմն այսպես:
Ձեր ժամանակ էր գործում օրինաչափությունը, երբ Բաղրամյան 26-ում էիք որոշում, թե ո՞ւմ ձերբակալել կամ կալանավորել, կամ ո՞ւմ չձերբակալել կամ չկալանավորել, կամ ո՞ւմ դատապարտել կամ չդատապարտել, կամ ո՞ւմ նկատմամբ քրեական գործ հարուցել կամ չհարուցել:
Ձեր ժամանակ էր, որ Մելիք Ադամյանում ՀՀԿ կարկառունների հավաքով որոշում էիք, թե ում դոդ անվանեն կամ ում դոդ չանվանեն, կամ ով զբաղվի քաղաքականությամբ, կամ չզբաղվի, կամ ով է օդում կախված լուրերի համաձայն հարկ վճարում, կամ չվճարում, և ում գլխին բամփել, կամ չբամփել, կամ թե հաճույքից թուլանան, իմանալով, թե ում ձեռքին է «չաքուջն ու մեխը», կամ ոհմակի նման ում վրա հարձակվել կամ չհարձակվել:
Հետհեղափոխական Հայաստանում, ոչ Ձեր, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի, կամ էլ որևէ այլ մեկի ցանկությամբ չեն կարող որևէ մեկին ձերբակալել, կամ չձերբակալել, կալանավորել կամ չկալանավորել, դատապարտել կամ չդատապարտել, կամ քրեական գործ հարուցել կամ չհարուցել:
Իսկ ներկայումս այն ահռելի քանակով կատարված հանցագործություններից միայն շատ փոքր մասով է քրեական գործեր հարուցված, որոնք չէին կարող հարուցվել Ձեր ժամանակ, ոչ թե այն պատճառով, որ հիմնավոր չէին (վկա պանամյան կամ կիպրոսյան օֆշորների խայտառակ փաստաթղթերը Ձեր ԴԱՀԿ պետի և Ձեր վարչապետ մասնակցությամբ), այլ որ գործում էր Ձեր բարձր հովանու ներքո անպատժելիությունը:
Իսկ Ձեր և Ձեր կարկառունները պետք է օրենքի ուժով և միմիայն օրենքով կրեն պատասխանատվությունը համակարգային կոռուպցիոն կառավարման, մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտումների և անպատժելության ու ինչպես նշել եք գաղջ մթնոլորտի համար:
Չշփոթեք երկու իրարից տարբեր և միմյանց հակասող համակարգային մոտեցումները, և չփորձեք Ձեր կոռումպացված իշխանությունը ներկա իշխանություններին նույնականացնելով, պարզագույն կեղծիքով խուսափել պատասխանատվությունից:
Հա, ի դեպ, ինչքան խոսեք, այնքան հետաքրքիր է, ինչպես ժամանակին ինչքան ուզենք կխփենք, խիյարը թարս է աճում, եկել ես, որ ինչ անես, փչացնես, իյաա, իրո՞ք, և այլ համեմունքներով արտահայտությունները:
Փորձել հետապնդվողի, տուժվողի, դատապարտված հերոսի կերպարում հանդես գալ, բա սազում է՞»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր