Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

04 նոյ 2019 10:00

Տեսանյութ.Դոնի Ռոստովում ծեծել են տղամարդուն, որն ավտոբուսի մեջ փաթեթ է նետել՝ «Ալլահ Աքբար» բղավելով

Դոնի Ռոստովում ավտոբուսի ուղեւորները ծեծել են տղամարդուն, որը, չգիտես ինչու, սրահ փաթեթ է նետել՝ այդ ընթացքում բղավելով. «Ալլահ Աքբար», հայտնում է «ՄԿ»-ն:
Ռումբից վախեցած ուղեւորները սկսել են դուրս ցատկել սրահից, բայց շուտով պարզվել է, որ փաթեթում ընդամենը շոկոլադի սալիկ է: Իրական վտանգի բացակայությունը չի կանգնեցրել վրդովված ուղեւորներին՝ խուլիգանին դաս տալու համար: Քաղաքացիները, սակայն, ոստիկանություն չեն կանչել եւ ինքնադատաստան են կատարել. համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի քանի տղամարդիկ խմբով ծեծում են ասֆալտին պառկած կատակասերին:


Ծեծը բավականին երկար է տեւել, այս ընթացքում դրան ականատես կանայք բղավել են, որ դժբախտ «ահաբեկչին» չծեծեն, իսկ եթե պետք է հանձնեն կարգի պահապաններին: Մինչդեռ, տղամարդիկ խուլիգանի վրա այնքան զայրացած էին, որ չէին պատրաստվում կանգ առնել:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքի ոստիկանություն այդպես էլ դիմում չի ստացվել՝ ո՛չ վախեցած ուղեւորներից, ո՛չ նրանց կողմից ծեծված խուլիգանից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր