Օգոստոսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր       Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր    

24 հուն 2023 13:05

Վճռական գործողություններ կձեռնարկվեն Դոնի Ռոստովում.արդեն ստացել են անհրաժեշտ հրամանները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում հայտարարել է, որ Դոնի Ռոստովում վճռական գործողություններ կձեռնարկվեն իրավիճակը կայունացնելու համար: Պուտինի հայտարարությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։




Ինչպես նշել է ՌԴ նախագահը, զինված ուժերը և պետական այլ գերատեսչություններն արդեն ստացել են անհրաժեշտ հրամանները, և այժմ իրականացվում են լրացուցիչ հակաահաբեկչական միջոցառումներ Մոսկվայում, Մոսկվայի մարզում և մի շարք այլ շրջաններում։ 


«Վճռական գործողություններ կձեռնարկվեն նաև Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այնտեղ իրավիճակը մնում է բարդ։ Փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական վարչության աշխատանքը», - հավելել է նա։




Ավելի վաղ, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնի Ռոստովի ու Վորոնեժի բոլոր ռազմական օբյեկտները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր