«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

04 նոյ 2019 10:39

Մեծ աղմուկ հանած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը 2,7 մլն դրամ դրամաշնորհ է ստացել

«Ի պատասխան լրագրողների հարցումների, հայտնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին»։
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:
«Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ կնքված պայմանագրում։ Սույն դրամաշնորհը կազմում է՝ 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը: Որքանով են ներկայացման հետ կապված մասնագիտական հանձնաժողովի սպասելիքներն արդարացել, կիմանանք, երբ կազմակերպիչները սահմանված կարգով կներկայացնեն ոչ ֆինանսական և ֆինանսական արդյունքները։ Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումեր»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, ներկայացման բեմադրությունը մեծ աղմուկ եւ իրարանցում էր առաջացրել համացանցում՝ ոչ ստանդարտ ձեւաչափի պատճառով: Ցուցադրման ժամանակ քաղաքացիներից ոմանք փորձել էին հասնել ներկայացման անդամներին, բարկացել եւ վիրավորել էին նրանց, իսկ անցորդներից մեկն էլ «զելյոնկա» էր լցրել ներկայացման մասնակիցների վրա: Բեմադրությունը ներկայացնելուց կարճ ժամանակ անց այն համացանցային քննարկումների առաջին թեմաների շարքում էր, որոշ օգտատերեր պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր