Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ          Հովիկ Աբրահամյանի եղբայրը հրավիրվել է դատախազություն       Մոջթաբա Խամենեիի հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին    

06 նոյ 2019 11:55

Տեսանյութ. Պետերբուրգում 2 հայեր վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել վերելակի հորն ընկնելու հետեւանքով

Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նեւսկու շրջանի №18 ծննդատանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս պոկվել է վերելակի ճոպանը, որի հետեւանքով երկու բանվորներ ընկել են հորը:
«Շինարարական եւ վերելակի սարքավորումների փոխարինման աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը պոկվել է, որից հետո վերելակի խցիկը, որի մեջ 2 բանվորներ էին, ցած է ընկել, ինչի հետւանքով նրանց առողջությանը ծանր վնասվածք է պատճառվել»,- հայտնում է Սանկտ Պետերբուրգի գծով Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ֆոնտանկան»:

Երկու տուժածները ծագումով Հայաստանից են: Նրանցից մեկը 28 տարեկան է, մյուսը՝ 35: Տուժածների վիճակը ծանր է, ունեն բազմաթիվ բաց եւ փակ կոտրվածքներ, ներքին օրգանների սալջարդեր. 28-ամյա բանվորին բժիշկները տեղափոխել են շոկային վերակենդանացման բաժանմունք:
Քննչական կոմիտեն տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցել «Շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով: Միջոցառումներ են անցկացվում տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր