Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ          Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա       Անձը մեղադրվում է վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ    

06 նոյ 2019 16:22

Ադրբեջանցի և թուրք իրավաբանները ստորագրահավաք են սկսել՝ Թրամփից պահանջելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Թուրքիայի և Ադրբեջանի իրավաբաններ ու փաստաբաններ» ներկայացող խումբը նախօրեին ստորագրահավաք է սկսել Change.org կայքում՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Regionmonitor.com-ը: Կայքում տեղադրված տեքստում նշվում է, որ «Թուրքիայի և Ադրբեջանի իրավաբաններն ու փաստբաններն իրենց մտահոգությունն ու ցավն են հայտնում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման, ինչպես նաև Պետդեպարտամենտի կողմից Արցախի ներկայացուցիչներին մուտքի արտոնագիր տրամադրելու կապակցությամբ»։

Այս պահին ստորագրահավաքին միացողների թիվը չի գերազանցում 200-ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր