Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

07 նոյ 2019 15:34

Էրդողանը հայտնել է, որ ձերբակալել են սպանված առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի երեխային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի երեխային: Այս մասին հաղորդել է ТАСС-ը հինգշաբթի՝ նոյեմբերի 7-ին:

«ԴՆԹ թեստը հաստատեց, որ նա Ալ-Բաղդադիի երեխան է»,- ասել է Էրդողանը:
Մինչ այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ձերբակալվել են Աբու Բաքր ալ-Բաղդադիի «երկնիշ թվով» հարազատներ:
Նախագահի խոսքերով՝ ահաբեկչի մերձավոր շրջապատը Թուրքիային թիրախ է դարձրել:
«Վերջինը (սիրիական) Աազազում ձերբակալել են նրա քրոջ ամուսնուն և նրանց երեխային և ուղարկել գաղթականների ճամբարներ»,- ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ ձերբակալվածների հետագա ճակատագրի որոշողը լինելու է Թուրքիայի արդարադատության նախարարությունը:

 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր