17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

07 նոյ 2019 16:13

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը․ՔԿ

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով՝ Է.Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ.Հ-ն, հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր