Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

08 նոյ 2019 14:05

Ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի.նրան մեղսագրվող գործողությունները հանցանք չեն պարունակում. փաստաբան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ ազատության նրա իրավունքը վերականգնելու եւ կալանքը չեղարկելու համար: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Մեկնաբանելով նախօրեին իր գործընկերոջ հայտնած կարծիքն այն մասին, թե փաստաբանները պատրաստ են վիճաբանությունների փուլի անցնել, փաստաբանը հաստատեց կարծիքը: «Մենք հաճույքով կսկսենք վիճաբանությունների փուլը: Սակայն որոշ մարդիկ սխալ են հասկանում իրավիճակը: Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի, եւ հենց այդ ժամանակ մենք վիճաբանությունների փուլ կսկսենք: Քոչարյանի կալանքն անօրինական է, եւ մենք կձեռնարկենք օրինական բոլոր գործողություններն իրավիճակը շտկելու համար: Գործընթացը ձգձգում է դատախազությունը»,- հայտարարեց Օրբելյանը:

Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը համաձայն չէ, որ գործը կարող է գտնվել վարույթում: «Որպես այդպիսին նման գործ չկա: Մեղադրական եզրակացության մեջ նկարագրվածը չի կարող մեղադրանքի համար հիմք դառնալ: Հրամանն ու հավաքը մեղադրանքի համար հիմք չեն հանդիսանում: Դրանցում հանցանքի տարրեր չկան: Քոչարյանին այլ գործողություններ չեն մեղսագրվում»,- հայտարարեց փաստաբանը՝ հավելելով, որ Քոչարյանին չի մեղսագրվում կրակելու հրամանը, ընտրությունների արդյունքների կեղծումը, հանրահավաքի ցրումը: «Միայն արտակարգ դրության սահմանման եւ հավաք անցկացնելու հրամանը: Դրանցից ոչ մեկը հանցանք չէ»,- հիշեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանում ընդդիմախոսները հաճախ դա մոռանում են, հիշում են 2003-ի եւ այլ տարիների իրադարձություններ, այլ անձանց: «Սա հանրային լսումներ կամ խորհրդարանական լսումներ չեն, սա դատական գործընթաց է: Մենք ինքներս ցանկանում ենք, որպեսզի գործընթացը սկսվի: Սակայն դա չի նշանակում, որ մենք թույլ կտանք անտեսել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները»,- վստահեցրեց Օրբելյանը:
Նա հիշեցրեց, որ գործով անցնում է ավելի քան 800 վկա: «Եթե շաբաթական 3-4 վկայի լսենք, գործընթացը կտեւի մոտ 5 տարի»,- հաշվարկեց փաստաբանը՝ նկատելով, որ վկաների մեծ մասը կրկնում է այն, ինչ պաշտպանական կողմը երբեք չի հերքել:
Փաստաբանը հիշեցրեց նաեւ, որ Քոչարյանը 5 ամիս գտնվել է ազատության մեջ, եւ նրա կողմից ճնշման որեւէ փաստ չկա: «Եթե այդ ժամանակ նա ոչինչ չի արել, ասել, թե այժմ կանի, չի տեղավորվում տրամաբանության մեջ: Անձի դեմոնիզացիա է տեղի ունենում»,- նշեց Արամ Օրբելյանը:
Միեւնույն ժամանակ նա հիշեցրեց, որ դատարանը եւս հաստատել է դատից խուսափելու բացակայությունն ու ճնշման հավանականության նվազեցումը: «Եվրոպական պրակտիկայի համաձայն՝ գրավը չի կարող կիրառվել միայն այն դեպքում, եթե դատարանն ապացուցել է ճնշման մեծ հավանականությունը: «Ենթադրելը» ապացույց չէ: Կան դեպքեր, երբ ավելի ծանր հանցանքներ գործած անձինք գրավի դիմաց ազատ են արձակվում: Եվ այժմ կոռուպցիայի գործով անցնող անձն ազատության մեջ է: Նույնիսկ զբաղեցնում են նույն պաշտոնը, իհարկե, կասեցված լիազորություններով: Ես չեմ ասում, որ նրանք պետք է ձերբակալվեն: Ես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի»,- հավելեց փաստաբանը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր