Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

08 նոյ 2019 18:02

Մեզ պետք են պետությանը նվիրված և ոչ թե «փող գռփող», նոր հարստացման աղբյուրի ձգտող նախարարներ. Տեսանյութ

Մեզ պետք են պետությանը նվիրված և ոչ թե «փող գռփող», նոր հարստացման աղբյուրի ձգտող նախարարներ. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը և Հայաստանի պառլամենտականների ասոցիացիայի նախագահ, «Գերագույն խորհուրդ պատգամավորական  ակումբի» փոխնախագահ  Վարդան Պետրոսյանը խոսեցին Սոցիալական հիմնախնդիրների, կենսաթոշակային ապահովության՝ այդ թվում խորհրդարանի պատգամավորների և հաշմանդամություն ունեցող անձանց  հիմնախնդիրների մասին:
 
Մովսես Արիստակեսյանը նշեց, որ ՀՀ կառավարության երեկվա նիստում ընդունվեցին կառավարության այնպիսի որոշումներ, որոնք փորձում են լուծում տալ երկրի բնակչության առջև տարիներ շարունակ ծառացած բազում սոցիալական հիմանխնդիրներից մի քանիսին. «Այդ թվում հատկապես պետք է նշել մանկատների երեխաներին բնակարանով ապահովելու մասին որոշումը։ Նաև այս տարի կառավարությունը որոշեց, որ նվազագույն աշխատավարձը կբարձրանա և կդառնա 68 000 ՀՀ դրամ։ Վերջին անգամ այն բարձրացել էր 2015 թվականին, կազմելով 55 000 ՀՀ դրամ։
Սակայն, մեր կարծիքով դա չի համապատասխանում մեր սոցիալ-տնտեսական ներկա պայմաններին։ Այդպիսի նվազագույն աշխատավարձ սահմանելու հիմք է հանդիսանում Վիճակագրության պետական կոմիտեի հաշվարկները նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի վերաբերյալ։ Այսպես, ըստ ՎՊԿ-ի այդ ցուցանիշը 2019 թ․ 1-ին կիսամյակի տվյալներով կազմում է 66 324 ՀՀ դրամ։ Իսկ ըստ մեր հաշվարկների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 110 000 ՀՀ դրամ։
Ահա այս պայմաններում շատ հետաքրքիր է, որ համաչափ կերպով չի բարձրանում կենսաթոշակառուների թոշակները։ Արդյունքում մարդիկ, ովքեր իրենց լուման ներդնելով այս պետության կայացման դժվարին գործին, մնացել են իրենց զավակների ֆինասական աջակցության հույսին, որոնցից շատերն իրենց հերթին կամ գործազուրկ են կամ էլ նույնպես ապրում են սոցիալական ծանր պայմաններում»,-ասաց Մովսես Արիստակեսյանը։
Մովսես Արիստակեսյանը նաև տեղեկացրեց, որ 115-ից ավելի կենսաթոշակառուներ և նրանց զավակներ՝ «Ավագ սերնդի միավորում» ՀԿ առաջնորդությամբ հոկտեմբերի 30-ին բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին, կառավարությանն ու Ազգային ժողովին, կոչ անելով մշակել կենսաթոշակների բարձրացման ազգային ժամանակացույց, ինչը թույլ կտա նրանց ապրելու «Հպարտ քաղաքացու» կենսապայմաններով։ 
«Այս պարագայում շատ հուզող է ՀՀ նախարարների և մի շարք ղեկավարների աշխատավարձի և/կամ պարգևավճարների բարձրացման գաղտնի որոշման մասին տարածված լուրերը և նրանց բարձրագոչ հայտարարությունները առ այն, որ նրանք չեն կարող ցածր աշխատավարձով աշխատել, այլապես հակված կլինեն կոռուպցիայի»,-նշեց բանախոսը, հավելելով, որ սպասում են այն պատասխանին, թե ի՞նչ է մտածում  կառավարությունը, կենսաթոշակառուների արժանապատիվ կյանքն ապահովելու և ոչ թե նախարարների ամբիցիաները բավարարելու՝ այն, որ մասնավոր հատվածում աշխատավարձերը բարձր են և պետք է իրենցն էլ բարձր լինի, այլապես նրանք կփախչեն մասնավոր ոլորտ. «Մեզ պետք են պետությանը, ժողովրդին նվիրված և ոչ թե «փող գռփող», նոր հարստացման աղբյուրի ձգտող նախարարներ»,- նկատեց Մովսես Արիստակեսյանը։

 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր