ԵԱՀԿ ՄԽ գործընթացը պարալիզացված է. բարդ իրավիճակ է ստեղծվել Արցախի հարցում. Մանվել Սարգսյան«168 ժամ»
![](https://galatv.am/wp-content/uploads/2017/04/manvel-sargsyan.jpg)
Նա հիշեցրել է, որ 2016 թվականին Վիեննայում դրվել էր շփման գծում մեխանիզմներ տեղակայելու առաջարկը: «Այդ ժամանակ հստակ չէր՝ ինչ պատասխանատվություն մենք ունենք, բայց այդ առաջարկով առաջին անգամ դրվեց պատասխանատվության հարց շփման գիծը խախտելու համար: Դա շատ էական խնդիր է: ՄԽ-ն պատրաստ չէ, Ադրբեջանի համար էլ դա շատ բարդ հարց է, Ադրբեջանն ի վիճակի չէ հասկանալու՝ ինչպես իրեն դրսևորի: Եթե Ադրբեջանը ցանկություն ունի բանակցել, պետք է այդ հարցերին պատասխանի: Այս անորոշությունից է, որ Ադրբեջանը չգիտի նաև, թե ինչպես վարվել հակամարտության գոտում: Չէ՞ որ նախկինում ավելի հաճախ էր խախտում հրադադարի ռեժիմը, իսկ ներկայումս դա ևս խնդրահարույց է Ադրբեջանի համար»,- ասել է Մանվել Սարգսյանը: Նաև հավելել է. «Երբ Հայաստանը փորձում է պարզություն մտցնել, Փաշինյանը փաստաթղթերը ցույց է տվել և հարցրել, թե ինչու է խախտվել մանդատը, պատասխան գոյություն չի ունեցել: Հենց այդ պատճառով ՄԽ-ն ևս փորձում է պատճառներ գտնել՝ ինչու Արցախը չի մասնակցում, բանակցություններ այս հարցերի շուրջ կան, բարդ իրավիճակ է ստեղծվել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: