«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

09 նոյ 2019 12:47

Ռիտա Սարգսյանը հաստատեց՝ Փաշինյանն ու Հայկ Մարությանը խմել են իր քամած նռան հյութերը

Երբ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրով խոշոր պլանով՝ լայվ է մտնում՝ իր «արտերու և ագարակներու» ֆոնին, ուրեմն մի ընթացք հանրությանը կարևոր թեմաներից շեղելու խնդիր ունի, գրում է Փաստինֆո-ն:

Եվ ահա, ընտանեկան ներկայացում՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն»-ից:
Առանձնատանը Փաշինյաններից առաջ բնակվում էր հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը և այն բավական թարմ նորոգված էր Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրների նախաձեռնությամբ:
Եվ հանկարծ պարզվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին կեցավայրից օր առաջ անպայման նախագահական բնակավայր տեղափոխվելու ցանկություն ունեցող Նիկոլ Փաշինյանը առանց հիմնանորոգելու չի կարող ապրել Սերժ Սարգսյանի ապրած տանը: Եվ դրա համար պետբյուջեից 2 միլիոն դոլար է հատկացվում: Հիմա, Նիկոլն իր լայվով ասում էր, որ ի՜նչ 2 միլիոն, դրանից 10 անգամ պակաս է ծախսվել, ընդամենը Սերժի վախտվա բնական փայտե ներկառուցված պահարանները և պատերը սպիտակ եմ ներկել: Էդքան բան:
Մեկ էլ բանվորների կացարաններն եմ նորոգել: Բնականաբար, այս ամենը 2 միլիոն դոլարանոց ռեմոնտ չէր կարող լինել: Ըստ իր ներկայացրածի՝ 10 անգամ քիչ է: Այդ դեպքում ու՞ր են կորել կամ ի՞նչի վրա են ծախսվել մնացած գումարները: Այսինքն, ինքը ակամա հաղորդում է տալիս կատարված հանցագործության մասի՞ն:
 
Այս և Փաշինյանի լայվով չպարզաբանված այլ մանրամասների մասին «Փաստինֆոն» փորձեց ճշտել ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանից: Նա նշեց, որ առանձնատան տարածքի արջերը սերտորեն առնչվում են ռուս հայտնի գեղանկարիչ Իվան Շիշկինի «Լուսաբացը սոճիների անտառում» հայտնի նկարի հետ, այսինքն, տեսարանը ձևավորվել այդ տրամադրությունը փոխանցելու ցանկությամբ:
 
Ինչ վերաբերվում է մեծ, ներկառուցված սառնարաններին, որոնց իմաստը չէին հասկացել Փաշինյանն ու իր կինը՝ մտածելով, թե այնտեղ կենդանիներ են պահվել՝ Ռ. Սարգսյանը հայտնեց, որ այն հատուկ նախատեսված է եղել պահածոների համար, հիշեցնելով, որ այդ շարքից էր Արցախի նռան հյութը, որը դեռ անցյալ տարի Փաշինյանն ու Հայկ Մարությանը համտեսել և 10 շիշ խմել էին, դեռ մի բան էլ՝ ասել, էսքանն ինչ՞ է անելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր