17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

11 նոյ 2019 14:00

«1000 դրամների հիմնադրամի» միջոցները կբավարարե՞ն 3-րդ կարգի հաշմանդամ զինվորների փոխհատուցման համար

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարել փոփոխություններ ու փոխհատուցում նախատեսել նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար: Քննարկումը տեղի է ունեցել Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծի հեղինակ Թանդիլյանն առաջարկել է.

«Պայմանագրային կամ պարտադիր զինծառայության շրջանակներում իրականացվող միջոցառումների ներգրավված սպայական կազմի զինծառայողների երրորդ խմբի հաշմանդամության դեպքում հատկացնել 35 մլն դրամ,  ենթասպայական և շարքային կազմի զինծառայողներին՝  25 մլն դրամ և կրտսերկազմի զինծառայողներին՝ 15 մլն դրամ»:
Նա նշել է, որ օրենքի կիրառության ժամկետը 2017թ., է, սակայն իրենք կողմ են ընդունման պահից, այսինքն՝ 2020-ից ուժի մեջ մտնելուն, որը կարող են քննարկել: Ասել է.
«Նախորդ քննարկման ժամանակ տեղեկացրել էի, որ հաշվարկը, որն առկա է, ցույց է տալիս, որ հիմնադրամի շարունակականության առումով խնդիր չունենք, վտանգված չէ, և այն պարտավորությունը, որ ստանձնել է պետությունը, կարող է կատարել»:

Մի շարք փաստեր քննարկվել են փակ նիստի ժամանակ, որից հետո հանձնաժողովականները հայտնել են իրենց որոշումը: Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանն ասել է.
«Նիստի փակ մասում արդյունավետ քննարկում եղավ, տիկին Թանդիլյանը ներկայացրեց լուրջ փաստեր, որոնք համարում ենք նոր երևան եկած հանգամանքներ, որոնք պետք է ներկայացվեն կառավարությանը, հարցի կարևորությունը հաշվի առնելով՝ այս նախագծի հետագա ճակատագիրը, առանց բազմակողմանի և լրիվ ուսումնասիրության, չենք կարող որոշել»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր