Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

12 նոյ 2019 12:23

Էդ ֆիդայիններն են թուրքի մաման լացացրել ու ծնկի բերել.. Սասուն Միքայելյանը թարմացրեց իր գործընկերոջ հիշողությունը

Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք խնդիր ունեցանք, երբ մեր հայրենակիցները ցանկանում էին օգնել ռազմական տեխնիկայով: Նրանցից մաքսակետերում ԱԱՀ էին պահանջում, երբ այդ մարդիկ իրենց վերջին հնարավորություններով փորձում էին օգնել բանակին:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մենք օրենքի նախագիծ ենք առաջարկում, որով հստակեցված են մեխանիզմներ, որոնցով կարելի կլինի ռազմական տեխնիկա և բացառապես ռազմական նպատակներով տեսահեռադիտակներ ներկրել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Օրենքի ընդունումը հնարավորություն է տալու ավելի մատչելի ձևով իրականացնել առանձին բարերաների կողմից բացառապես ռազմական նշանակության տեխնիկայի և մի շարք ապրանքների ներմուծման գործընթացը: ԲՀԿ-ն նաև առաջարկում է հարկային արտոնություններ տրամադրել բանակին օգնություն տրամադրող բարերաներին:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողոի անդամ Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ նիստում ևս մեկ անգամ ներկայացրեց հիմքերը, թե ինչու է բացասական եզրակացություն տրվել:


Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր հերթին հայտարարեց, որ նախագիծը շատ մանրամասն քննարկվել է. «Խնդիրն ու նպատակները պարզ են: Բայց երկու հանգամանք կա՝ նախ գործող կարգավորումները թույլ տալիս են առանց ԱԱՀ-ի հասցնել հասցեատերերին, երկրորդ՝ օրենքի ընդունումն այս ձևով ընդունվելու դեպքում խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ կան երկակի նշանակության ապրանքներ: Սակայն պետք է նշեմ, որ այս հարցում բոլորիս դիրքորոշումը նույնն է: Եթե խնդիր կա, ֆիննախի, ՊՆ-ի հետ կարող ենք լուծել»:

Իմ քայլից Հովիկ Աղազարյանն իր հերթին հայտարարեց, որ մտահոգությունը հասկանալի և ընդունելի է. «Բայց եկել են ժամանակներ, երբ մենք պետք է ազատվենք նյուֆիդայականությունից: Եթե զինվորը սահմանից հետ է նայում ու տեսնում է, թե ինչպես են տուշոնկա, տանկ, հաց ու կալբաս բերում, կհարցնի՝ բա պետությունն ո՞ւր ա: Ամեն ինչ պետք է արվի պետական կառույցներով»:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի խոսքերով, նախագիծը շատ պարզ է, փորձ է արվում վերջ տալ սահմանին առկա թղթաբանությունը. «Պետք չէ հարցը տանել նյուֆիդայականություն և այլն: Մենք չենք կարող բացառել, որ մեր երկրում ֆորսմաժորային իրավիճակներ կարող են լինել: Տա Աստված չլինեն, սակայն նախագիծը հենց այդպիսի իրավիճակների համար են: Պետք չէ հասնել միջնադար և այլն»:

Ելույթով հանդես եկավ նաև Իմ քայլի պատգամավոր, ԵԿՄ վարչության ղեկավար Սասուն Միքայելյանը. «Եկեք համեմատություններ չանենք: Մենք փորձում ենք պետությունն ու ֆիդայիններին տարանջատել, իսկ դուք անընդհատ բերում եք այս դաշտ:
Պարզ է, որ ամեն ինչ պետք է գա օրենքի դաշտ: Սխալ է, որ ինչ-որ բան առանց հարկի գնա ֆրոնտ: Այդ հարկն էլ է օգնում բանակին, քանի որ զարգացնում է տնտեսությունը: Բայց պարոն Աղազարյան, չի կարելի այդպես խոսել ֆիդայինների մասին: Էտ ֆիդայիններն են եղել, որ թուրքի մաման լացացրին, հասկանո՞ւմ ես, ու ծնկի բերին:

Օրենքի նախագիծը քվեարկությամբ չմտավ օրակարգ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր