08:08 - Միամիտ չեմ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի…         17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին      16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ    

12 նոյ 2019 15:46

Հ. Խուդոյանը պարզաբանեց՝ ինչու են Քոչարյանի գործով դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը ընդմիջվել է մինչև ժամը 16:00-ն: Նիստը մեկնարկել էր Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի միջնորդությամբ: Նա ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին: 

Խուդոյանի պնդմամբ՝ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք իր պաշտպանյալի նկատմամբ։ Պաշտպանների միջնորդությանը միացավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Դատավորի հարցին՝ միանո՞ւմ է միջնորդության, Քոչարյանը պատասխանեց. «Կասկածո՞ւմ եք:

Դատավորի հարցին էլ ունի՞ ավելացնելու բան, Քոչարյանն արձագանքեց. «Լավ բաներ չեմ ասելու»։

Արդեն լրագրողների հետ զրույցում Հովհաննես Խուդոյանը պարզաբանեց, որ դատավորը նշել է, թե գրավ հնարավոր չէ այս դեպքում կիրառել, իսկ սա, ըստ նրա, տարբերակված մոտեցում է:
«Դատարանը մեզ պատճառաբանված որոշում չի տալիս: Երբ օրենքը երկու գործերով մեկնաբանվում է տարբեր կերպ, մենք գործ ունենք կանխակալ վերաբերմունքի հետ, դա է հենց դրված միջնորդության հիմքում»,- պարզաբանեց Խուդոյանը:

Հարցին՝ իրավական տեսանկյունից դատավորը, հաշվի առնելով ամբաստանյալի կարգավիճակը, նրա դերը, մեղադրանքի ծանրությունը, կարո՞ղ է մերժել գրավի կիրառումը, Խուդոյանը պատասխանեց, որ միանշանակ կարող է:

«Յուրաքանչյուր գործով դատարանը պետք է գնահատի փաստական հանգամանքները, բայց դատարանը չի կարող օրենքը տարբեր կերպ կիրառել, դատարանը չի կարող ասել այս հոդվածը ձեզ համար գործում է, մեկ այլ անձի համար չի գործում, դատարանը միշտ պետք է կիրառի հոդվածը և այդ հովդածի շրջանակներում գնահատի՝ բավարարում է, թե ոչ»,- նկատեց նա:

Ըստ Խուդոյանի՝ իրենք այս պահին չեն քննարկում խափանման միջոցի հարց. «Մենք դատարանի նախորդ որոշումները այս դահլիճում չենք վիճարկում, վիճարկում ենք վերաքննության կարգով, մենք ասում ենք՝ Դուք չպետք է տարբերակված մոտեցում ցուցաբերեք գործերով տարբեր անձանց նկատմամբ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ գուցե այն մարդը, ում նկատմամբ դատավորը կիրառել է գրավ և ազատ է արձակել կալանքից, այսչափ ծանր մեղադրանք չի ունեցել, Խուդոյանը նշեց, որ դա կրկին վերաբերում է փաստական հանգամանքներին, ոչ թե իրավական մեկնաբանությանը:

«Տարբերակված մոտեցումը պետք է կախված լինի գործի փաստերից, օրենքի մեկնաբանությունը չի կարող տարբերակված լինել: Մենք չենք կարող մի դեպքում ասել խուլիգանություն նշանակում է սա, մեկ այլ դեպքում ասենք, չէ սա է նշանակում: Պետք է լինի միասնական դատական պրակտիկա և դատավորները պետք է առաջնորդվեն դրանով: Իմ ասածն այն է, որ օրենքի նորմը չի կարող տարբեր կերպ մեկնաբանվել, փաստերը կարող են մեկնաբանության հիմք հանդիսանալ, և ասում եմ՝ տիկին Դանիբեկյանը նախորդ որոշումը կարող էր պատճառաբանել, որ այո, գրավը հնարավոր է կիրառել, բայց կոնկրետ դեպքում ես չեմ կիրառում»,- հստակեցրեց Հովհաննես Խուդոյանը:

Պաշտպանական թիմը ժամը 16։00-ից հետո դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացնելու, այս միջնորդությունն էլ, ըստ Խուդոյանի, հիմնականում վերաբերելու է դատավարական կոպիտ խախտումներին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր