Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է          Ես ասել եմ, որ իմ հայ ժողովրդի մեջ չունեմ թշնամի, Ես հանուն ճշմարտության եմ ապրում, բոլորն ինձ գիտեն       Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին    

13 նոյ 2019 12:41

ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում

ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների դասախոսական կազմը դեկաների գլխավորությամբ խորհրդակցություն են  անցկացրել, որի ընթացքում քվեարկությամբ ընդունվել է հայտարարության տեքստ, որն ավելի ուշ հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները կհայտարարեն: Լրագրողներին հայտնեց ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը: 
Նա հայտարարության տեքստից միայն առաջին կետը նշեց, որի համաձայն երկու ֆակուլտետների դասախոսներն ի համերաշխություն և ի աջակցություն ուսանողների՝ հայտարարում են մեկօրյա դասադուլ, այսինքն՝ այսօր, որպեսզի դասադուլ իրականացնող ուսանողներն իրենց միայնակ չզգան, հասկանան, որ այն խնդիրները, որոնք իրենք  բարձրաձայնում են, իրենց դասախոսներն իրենց կողքին են:

Հիշեցնենք, որ ԵՊՀ  Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր