Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 նոյ 2019 13:38

Առեւանգված 21-ամյա քույրը հայտնաբերվել է. երկուսն էլ ձերբակալվել են

Նոյեմբերի 12-ին, ժամը 13.10-ին, Չարենցավանի մի բնակիչ հաղորդում է տվել, որ առավոտյան 21-ամյա քրոջը առեւանգել եւ տարել են անհայտ ուղղությամբ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Չարենցավանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկոյան ժամը ութին քույրը հայտնաբերվել է Ալափարս գյուղի մի տանը:


Նա հայտնել է, որ Չարենցավանի բնակիչ ծանոթն ընկերոջ հետ առեւանգել են իրեն եւ իր կամքին հակառակ տեղափոխել նշված տուն:
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի եւ նրա ընկերոջ ինքնությունը: Երկուսն էլ ձերբակալվել եւ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր