Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին          Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետում       Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Jeep Compass»-ը հայտնվել է ձորում, կան հոսպիտալացվածներ    

13 նոյ 2019 16:47

Բողոքի ակցիայի մասնակիցները դագաղի մեջ խոզ են դրել և տարել Գերագույն ռադայի շենքի մոտ

Հողատարածքների վաճառքի համար արգելքի վերացման դեմ բողոքող ֆերմերները մահացած խոզ են բերել Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Ակտիվիստները կենդանու դիակը դագաղի մեջ են դրել և պլանավորում են թաղել այն Կիևի կենտրոնում գտնվող Սահմանադրության հրապարակում։


Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ եթե հողը վաճառելու համար արգելքը վերացվի, նրանք ստիպված կլինեն մորթել իրենց անասուններին, որպեսզի գումար հավաքեն և մրցակցեն գյուղատնտեսական խոշոր ձեռնարկությունների հետ:
«Նրանց հետաքրքրում է միայն փողը: Իսկ մեզ պետք է, որ մարդիկ ապրեն, բարգավաճեն, այգիներ ստեղծեն, դպրոցներ կառուցեն, որպեսզի երիտասարդ ընտանիքները մնան Ուկրաինայում», -ասել է Համառուսական ագրարային խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Մարտուչը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր