ՄԱԿ-ն էլ պետք է հասկանա՝ այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց իր համար          ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը       Տեսանյութ.Սո՛ւս մնացեք, հիմար բաներով դուք եք խաբել այս տարիների ընթացքում․ Լևոն Քոչարյան    

14 հուն 2024 20:30

Տեսանյութ.Տրակտորներով բունտը տարածվել է ողջ Գերմանիայում, հարևան երկրների ֆերմերները նույնպես միացել են ցույցերին և ճանապարհների շրջափակմանը

Տեսանյութ.Տրակտորներով բունտը տարածվել է ողջ Գերմանիայում, հարևան երկրների ֆերմերները նույնպես միացել են ցույցերին և ճանապարհների շրջափակմանըՏրակտորային ապստամբությունը պատել է ողջ Գերմանիան: Ցուցարարները սպառնում են միավորվել և հասնել Բեռլին, հայտնում է MIR 24-ը:

Գերմանացի ֆերմերները «հուղարկավորում են» կառավարության որոշումները գյուղատնտեսության ոլորտում: Ակցիայի մասնակիցները Խորհրդանշական դագաղով շրջել են Բավարիայի Նաբբուրգ քաղաքի փողոցներում:

Հարևան շատ երկրների ֆերմերները միացել են Գերմանիայում գործադուլներին, ցույցերին և ճանապարհների շրջափակմանը:

Հաղորդվում է, որ այս շաբաթավերջին Լեհաստանից, Չեխիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Հոլանդիայից առնվազն հարյուր տրակտոր և բեռնատար է ժամանել:

«Տրակտորային բունտը» շարունակվում է արդեն մեկ շաբաթ: Ֆերմերները դրանքով դուրս են եկել փողոցներ, արգելափակել գերատեսչությունների մուտքեր:

Գործադուլի պատճառը գյուղատնտեսության սուբսիդավորումը չեղարկելու կառավարության որոշումն է, այն է՝ գյուղացիներին զրկել դիզվառելիքի զեղչերից և հարկային արտոնություններից։ Բողոքի ակցիաներ իրականացվում են ողջ երկրով մեկ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր