Փաշինյանը Արցախի հարցը դարձնում է հայկական հարցի ծանրության կենտրոն.Ժամանակ»
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/11/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-2.jpg)
Փաշինյանն անում է կարեւորագույն հայտարարություն, որն ունի խորքային հիմնարար իմաստ հայկական պետականության անվտանգության առանցքի, հայկական պետականության ողնուղեղ նշանակություն եւ դեր ունեցող հարցի առումով: Մինչ այդ նա ասել է, որ հարյուր տոկոս նույնական են Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունների մոտեցումները, այդպիսով արձանագրելով արդեն տվյալ հարցում համահայկական նշաձողի, համահայկական կոնսենսուսի սահմանման խնդիրը:
Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը, տալով այդ համահայկականության շրջանակը, ազդարարում է Արցախի հարցը հայկական հարցի ծանրության կենտրոն վերածելու ռազմավարության մասին: Դա ամենեւին չի նշանակում, որ երկրորդ պլան է մղվում Հայ դատի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Հակառակը, Արցախի հարցում համահայկական բանավեճի այլեւս բացառումը՝ ինչը նշանակում է համահայկական կոնսենսուսի հաղթանակը պաշտպանելու եւ հայկական պետականության անվտանգային ներկայիս ռազմա-քաղաքական համակարգը ամրապնդելու առումով, Արցախի հարցը դիտարկում է Հայ դատի եւ ցեղասպանության ճանաչման ու հետեւանքների վերացման համատեքստում՝ արձանագրելով, որ հայությունը գործնականում իր ջանքով արդեն իսկ սկսել է հետեւանքների վերացումն ու կանխարգելումը, եւ Արցախն ու ներկայիս անվտանգային համակարգը դրա վառ օրինակն են:
Այլ կերպ ասած, 100-րդ տարելիցի՝ «հիշում եմ ու պահանջումը», թավշյա հեղափոխությունից հետո փաստացի վերածվում է «դատապարտում ենք եւ վերականգնում» խորագրի՝ հայկական իրավունքներն ու կորուստները: Դա իսկապես հայտարարություն է լրջագույն տրանսֆորմացիայի մասին, որի վերաբերյալ համաշխարհային հայությունն իհարկե պետք է կայացնի հիմնարար որոշում: Երեւանը, փաստացի, համայն հայությանն առաջարկում է Հայ դատի, հայկական հարցի համաշխարհային հարցադրման առարկայացման բանաձեւն ու մեխանիզմը, որում հայությունն այլեւս ոչ թե հայցվոր է, այլ վճիռ կայացնող եւ գործող: Խիստ հատկանշական ու խորհրդանշական է, որ այդ մասին փաստացի ազդարարվում է Առաջին աշխարհամարտի 100-րդ տարելիցի առիթով Փարիզի Խաղաղության համաժողովի օրերին, որին մասնակցելու համար էր Հայաստանի վարչապետը մեկնել Ֆրանսիա եւ դրա շրջանակում էլ կազմակերպել հանդիպումը հայ համայնքի հետ: Փարիզյան համաժողովը անցնում է պատերազմի կանխարգելման տրամաբանությամբ: Այդ առումով, Հայաստանը փաստացի պատերազմի կանխարգելման տեսական «դիսկուրսին» ներգրավվում է գործնական արդյունքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
։