Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

14 նոյ 2019 14:12

Կա նպատակ ազատվել Հրայր Թովմասյանից.իշխանությունը կանգ չի առնում ոչնչի առաջ

«Ինչպես գիտեք, այս բոլոր գործողությունները միտված են մեկ հիմնական նպատակի՝ հասնել Հրայր Թովմասյանի կամ հրաժարականին, կամ որևէ այլ եղանակով Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելուն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը` անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին, ձերբակալությանը, կալանավորմանը։

Նրա խոսքով, ՍԴ նախագահից ազատվելու ճանապարհին Հայաստանի քաղաքական իշխանությունը կանգ չի առնում որևէ միջոցի առաջ։

«Այսինքն կա նպատակ ազատվել Հրայր Թովմասյանից, ես կարծում եմ, դրանից հետո կա նպատակ ազատվել նաև Սահմանադրական դատարանի մնացած դատավորներից, բացառությամբ երևի թե մեկի կամ երկուսի։ Այս շրջանակներում քաղաքական իշխանության համար միևնույն է, թե ով կլինի ազատազրկված, խոշտանգված կամ որևէ այլ կարգավիճակով։ Այս պարագայում մարդը որևէ արժեք չունի։ Նրանք ասում են, այո, թող Արսեն Բաբայանը գնա ապօրինի 22 օր ազատազրկվի, մինչև կամ կտա իրենց համար ցանկալի ցուցմունք, խելքը գլուխը կհավաքի, հետո տեսնում են, որ 22 օր նստեց, բայց խելքը վաղուց գլուխը հավաքած էր։ Հետևաբար ես ինձ այդ 22 օրվա ընթացքում համարում եմ պատանդ քաղաքական իշխանությունների համար»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է անելիքներին, ապա ներկայացրեց՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու է գործի արադարացի հանգուցալուծման համար, որը պետք է լինի բացառապես քրեական գործի կարճումը, քանի որ այն ի սկզբանե ապօրինի է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր