Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ          Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով       Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ    

15 նոյ 2019 10:50

Նախկինները գայթակղիչ առաջարկնե՞ր են անում իշխող թիմի անդամներին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իրար հաջորդող սխալները, հրապարակային անպատասխանատու արտահայտությունները սկսել են բավական ծանր կացության մեջ դնել սեփական թիմակիցներին։


Մեր տեղեկություններով, իշխանական տարբեր թևերում կա խուլ դժգոհություն, թե ինչու պիտի իրենք պարտադրված արդարացնեն այն, ինչին կտրականապես դեմ են։ Ավելին, շատերը գերադասում են լրատվամիջոցների հետ չխոսել, որպեսզի ստիպված չլինեն ասելու այն, ինչն իրենց համոզմունքներին դեմ է։
Այս ամենին գումարվում է և այն, որ այդ թևերի ներկայացուցիչները միմյանց հանդեպ գրեթե թշնամական վերաբերմունք ունեն, բանը հասել է այնտեղ, որ միմյանց կասկածում են նախկին իշխանությունների հետ կապի մեջ։ «Այսպես շարունակվելու դեպքում այսօր իսկ թիմում հազիվ վերահսկողությունը պահող Փաշինյանը կարող է այլևս ի զորու չլինել կառավարելու սեփական թիմակիցներին, որոնք և՛ դժգոհ են նրա քաղաքականությունից, և՛ պակաս գայթակղիչ առաջարկներ չեն ստանում նախկիններից»,- մանրամասնեց մեր աղբյուրը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր