Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

15 նոյ 2019 13:02

Տեսանյութ.Կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարություններով ու ասֆալտին փռելով չէ.Այսքան տարանջատված Հայաստան դեռ չէի տեսել

«2018 թվականին, երբ պոռթկած ժողովրդի ցասումը նպատակը երեքն էր՝ պետությունը վերադարձնել ժողովրդին, ապահովել օրինականություն և ազնվություն, համերաշխության ապահովումը»,-Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովին ասաց ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը:

Այնուհետև վերլուծեց, թե արդյոք ժողովուրդը հասել է իր ուզածին:

«Ազնվության հարցում, վերցնենք դրա բաղադրիչ կոռուպցիան: Այն ելույթները, որոնք ուղղված են կոռուպցիայի, այդ ձգտումը որոշ ասպարեզներում մի քիչ մեղմացրել, փոքրացրել է կոռուպցիան, բայց դա կոռուպցիայի դեմ պայքար չէ: Բոլոր պետությունները  ստեղծման օրից անընդհատ պայքարում են կոռուպցայի դեմ որպես շատ վտանգավոր երևույթ: Հայտնի են դրանց դեմ պայքարի ձևերը: Դրանք  հայտարարություններով ու ասֆալտին փռելով չէ:  Դրա համար կան օրենքներ, մշակված մշակույթ, որը Հայաստանում այս կոռուպցիայի դեմ պայքարելու հայտարարված ժամանակաշրջանում չի կիրառվել:

Հայաստանն ուներ խնդիր նախկինում եղած կոռուպցիոներների հարցերը  լուծելու հարցում, որովհետև իսկապես եղել են խոշոր կոռուպցիաներ, հանցագործություններ: Բայց այդ առիթն օգտագործվեց մտնելու ու ամբողջ անցյալը ջնջելու համար: 5-7 հոգի մարդ կար, որոնց եթե կար պետական, իրավական պատճառաբանություններ, կարելի էր անել և գիծ դնել, գնալ առաջ: Անընդհատ  հետ գնալով մենք որևէ մի բանի չենք հասնի: Իսկապես, Հայաստանի համար շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարել, դրա համար կան օրենքներ, ինստիտուտներ, ձևեր, այդ ամեն ինչից պետք էր օգտվել»,- ասաց Վ. Մանուկյանը:

Վերադարձա՞վ պետությունը ժողովրդին:

«Ոչ: Պետությունը հիմա միանձնյա է, մի մարդ  է որոշում Հայաստանի բոլոր հարցերը: Մեզ պետք է իսկական ժողովրդավարական պետություն, որտեղ տարանջատված են դատական համակարգը, գործադիր և օրենսդիր իշխանությունը: Ժողովրդի բնական ցանկությունների վրա խաղալով՝ դեռ այս խաղը կարելի է շարունակել, բայց այն ապագա չունի:

Եթե ես ծայրահեղացնեմ, այս ճանապարհը, որ շարունակում է,  ուր է հասցնում՝ անմակարդակ, ոչ ազգային բռնապետություն: Կստացվի՞: Ոչ, իհարկե: Մենք արդեն ունենք լուրջ պետական կառույցներ, ազատ մամուլ, քաղաքացիներ, որոնք անցել են մեծ ճանապարհ, գիտակցում են այդ ամեն ինչը: Դա չի ստացվի:

Երբեք Հայաստանն այսքան բզկտված չեմ տեսել, ժամանակների, սերունդների խզում է: Դեն են շպրտվում այն կարևորագույնները, որոնց հասել ենք ողջ ժողովրդով»,- ասաց նա:

Խոսելով  ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, Վ. Մանուկյանն ասաց, որ Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև բավական բարդ հարաբերություններ են, այնպիսի տպավորություն է, որ՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք»:
«Այն նախադասությունը, որ լուծումը պետք է գոհացնի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, առաջին անգամ Գորբաչովն է ասել։ Հետո շատ շուտ հասկացվեց, որ հարցն այդտեղ թաքնված չէ:  Լավրովն էլ պաշտպանեց: Սա շատ գեղեցիկ նախադասություն է, որի տակ որևէ քաղաքական կամ ազգային միտք չկա», - ասաց Վ. Մանուկյանը։
Նա նշեց, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդները պետք է հասկանան՝ ինչ են ուզում և պրագմատիկ քայլերով հասնեն դրան։
«Պետք է համախմբվել ոչ թե ինչ-որ անձի կամ քաղաքական ուժի շուրջ կամ դեմ, այլ համախմբվել որոշակի գաղափարական հենքի վրա, որպեսզի ոչ մեկը  չկարողանա խաբել մեր ժողովորին,  պետությունն իսկապես պատկանի ժողովրդին, կանգնենք մեր  ազգային հենքի վրա, գնանք առաջ, որովհետև իսկապես համազգային ազգ ենք բոլոր առումներով՝  և աշխարհով սփռվածության և մեր դերակատարությամբ», - ասաց Վազգեն Մանուկյանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր