Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

15 նոյ 2019 14:37

Երևանյան եկեղեցիների վրա հարձակվողներն Ադրբեջանի գործակալներ են

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նոյեմբերի 9-ին ԶԼՄ-ներից տեղեկացա, որ արտակարգ դեպքեր են տեղի ունեցել մայրաքաղաքում. խուլիգաններ՝ 57-ամյա Թամելա Արզումանյանը և նրա ամուսինը՝ Հովհաննես Թորոսյանը մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ, թքել են պատարագը մատուցող հոգևորականների վրա, գոռացել և քաշքշել եկեղեցում գտնվող հավատացյալներին...
 
 Սույն տիկնոջ և նրա ամուսնու անուն-ազգանուններն ինձ շատ ծանոթ թվացին և կարճատև փնտրտուքից հետո պարզեցի, որ սրանք այն նույն տականքներն են, որոնք 2015 թ-ից սկսած զրաբված են հակահայկական քարոզով, իսկ 2016-17 թթ-ներին էլ աղերսում էին Ադրբեջանի կառավարությանը իրենց փրկել Հայաստանից և ապաստան տալ Ադրբեջանում...


 2017 թ-ի հունվարին ազերիական գրեթե բոլոր ԶԼՄ-ները մեջբերում էին Թամելայի և նրա ամուսնու հակահայկական թեզերը` կապված Արցախի և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ... Տիկինն իր հակապետական գործունեությունը թաքցնում էր հակաիշխանական քարոզի ներքո, որն ուղղակի խաբկանք է... Չի կարող Հայաստանի իշխանություններից դժգոհող ինչ-որ մեկն ապաստան խնդրել Ադրբեջանից, որը մեզ համարում է թշնամական երկիր և ժողովուրդ... Հայաստանի իշխանություններից դժգոհող անձը կարող է ապաստան խնդրել բոլոր երկրներում, բայց ո՛չ Ադրբեջանում... Թամելա Արզումանօղլուի հակաիշխանական և հատկապես հակահայկական հայտարարությունները պաշտոնական Բաքուն օգտագործում էր մեր դեմ՝ միջազգային հանրությանն ապացուցելու, որ հայերին Արցախը պետք չէ, որ Ադրբեջանում հայերն իրենց անվտանգ և հարմարավետ են զգում...
 

 Հիշեցնեմ, որ Թամելա Արզումանյան «պրոյեկտն» իր հակահայկական վայրահաչությամբ բավական ակտիվացավ այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն կյանքի էր կոչում, այսպես կոչված "Հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմ" ծրագիրը, որի մեջ ընդգրկվել էին ՀՀ մի քանի մարգինալ քաղաքացիներ, ովքեր գումարի դիմաց մեծ հաճույքով համագործակցում էին ադրբեջանական գաղտնի ծառայությունների և ԱԳՆ-ի հետ՝ էլ ավելի սաստկացնելով հակահայ քարոզչությունը...
 
Ու հիմա, այս ազգադավ տականք Թամելա կոչեցյալը, ով աղերսում էր Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին իրեն տանել իր մանկության՝ Մինգեչևիր քաղաք, իր ոչ պակաս ստոր ամուսնու և դստեր հետ հարձակվում են Հայ Առաքելական Եկեղեցու վրա և այդ ամենը փորձում են ներկայացնել որպես կաթողիկոսի դեմ բողոքի ակցիաներ... Իրականում, այս ամենի հետևում ավելի վտանգավոր ուժեր և կառույցներ են կանգնած, որոնց գլխավոր նպատակն է քանդել ՀԱԵ-ին...
 
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ այս հակաեկեղեցական և հակապետական ակցիաները ևս հովանավորվում և ֆինանսավորվում են պաշտոնական Բաքվի կողմից... Հիշեցնեմ նաև, որ այս տիկնոջը մեծ հաճույքով հարթակ են տալիս ադրբեջանական հայալեզու բոլոր կայքերը և վերջին անգամ այս ստորը հարցազրույց է տվել armenia.az կայքին սույն թվականի մարտի 7-ին և կրկին հանդես եկել հակահայկական և հակապետական կոչերով...
Հ.Գ. Հետաքրքիր է` Հայաստանի գործող իշխանությունների` դիտորդի կարգավիճակով այս ամենին վերաբերվելու փաստը... Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանի գործակալ, խուլիգան Թամելայի և նրա ընտանիքի հակաեկեղեցական գործողությունները դուր են գալիս պարոն Փաշինյանի կառավարությանը...»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր