Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

15 նոյ 2019 14:57

20 տարի գաղտնի կապի մեջ գտնվող քույրն ու եղբայրը սպանել են իրենց երեխաներին

Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում վճիռ է կայացվել շուրջ 20 տարի գաղտնի կապի մեջ գտնվող քրոջ ու եղբոր գործի վերաբերյալ, որոնք սպանել են իրենց երեխաներից երկուսին: Այս մասին հայտնում է BBC News-ը:

35-ամյա Սառա Բարասն ու 37-ամյա Բրենդան Մաչինն իրենց կապը թաքցրել են: Նրանց մայրը նույնն է, սակայն ունեն տարբեր հայրեր: Իրենց կապի ընթացքում ունեցել են 6 երեխա, որոնցից ամենամեծը 14 տարեկան էր: Բարասը վախեցել է, որ իրենց կապի մասին իմանալուց հետո երեխաներին կվերցնեն, և որոշել է սպանել նրանց, ապա ինքնասպան լինել: Եղբայրը խոստացել է օգնել նրան:
Մայիսի 23-ին Բարասն ու Մաչինը փորձել են տանը եղած տարբեր դեղամիջոցներով թունավորել երեխաներին: Նրանք վստահ են եղել՝ առավոտյան դեղերի մեծ չափաբաժնից երեխաները մահացած կլինեն, սակայն դեղերն ազդեցություն չեն ունեցել:

Այդ ժամանակ եղբայրն ու քույրը խեղդել են երեխաներից երկուսին` ավագ տղաներին: Նրանք իրենց սև գործն արել են ձեռքերով և խալաթի գոտիով:

Ապա նրանք սկսել են լոգարանում խեղդել երրորդ որդուն, սակայն նա կարողացել է փրկվել: Այնուհետև Բարասը 4 երեխաներին տարել է ննջարան և զանգահարել ոստիկանություն:


Նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության և սպանությունների փորձ կատարելու համար: Զույգը խոստովանել է իր մեղքը և դատապարտվել նվազագույնը 35 տարվա ազատազրկման:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր