Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

16 նոյ 2019 16:00

Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված

Երեւանում, նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երեւանի բնակիչ Ռոբերտ Ղ.-ից, ով հայտնել է, որ իրենք «Զվարթնոց» օդանավակայանից մարդ են դիմավորել, որոնք իրենց ընկերությանը պատկանող Mercedes S63 մակնիշի 01 RG 002 համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայից փախցրել են:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 23:20-ին, մի աղջիկ՝ որպես հաճախորդ, «էքսկլյուզիվ կոնցեռն» ՍՊԸ-ից պատվիրել է նշված Mercedes S63 մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանից հյուրեր դիմավորելու եւ նշված ավտոմեքենայով Թոխմախ ուղեւորվելու նպատակով:


Արդեն օդանավակայանում Mercedes-ի վարորդ Արա Ա.-ին է մոտեցել այդ աղջիկը անծանոթ տղամարդու հետ, որից հետո ուղեւորվել են նրանց մատնանշած վայրը:
Հասնելով Բագրատունյաց փողոցի թիվ 42/7 հասցեում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայան, Արա. Ա.-ն դուրս է եկել ավտոմեքենայից ջուր գնելու նպատակով եւ մինչ նա կհոգար իր ծարավը, ավտոմեքենան այդ 2 անծանոթ անձինք փախցրել են:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, տեղեկություն է ստացվել, որ նշված ավտոմեքենան վթարված վիճակում գտնվում է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արշակունյաց եւ Շիրակի փողոցների խաչմերուկում, որտեղ էլ հայտնաբերվել է:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ավտոմեքենան փախցրած կնոջն ու տղամարդու ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր