Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

18 նոյ 2019 17:15

Տեսանյութ. «2-3 անգամ սիրտս կանգ է առել».Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելիս

Արիության մեդալակիր, բազկամարտի աշխարհի առաջնության եռակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, սպա, հետախույզ Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելիս: «Հաղթանակած» երիտասարդական շարժման «Հաղթանակած ուղի» խորագիրը կրող համահայկական համաժողովին Սարգիսը երիտասարդների խնդրանքով պատմեց իր վիրավորվելու պատմությունը:
Նշենք, որ Սարգիս Ստեփանյանը ականի պայթյունային վնասվածքի պատճառով` կորցրել է 2 ոտքը եւ ձեռքը:



«Ես զինընկերոջս համար եմ վիրավորվել: Իհարկե, իմ առջեւ դրված խնդիրը չէի կատարում, որովհետեւ ուրիշ բան պետք է անեի, ուղղակի այնպիսի իրավիճակում հայտնվեցինք, որ հակառակորդի դիվերսիոն խումբը ներթափանցել էր մեր դիրքապահ ստորաբաժանումների ուղղությամբ եւ մեր տղաները համապատասխան հարված տալով հետ էին մղել, ցավոք սրտի, ունեինք վիրավոր, մեր սպան, գտնվում էր այնպիսի վայրում, որը կրակի տակ էր: Ես ինքս եմ խնդրել, որ գնամ այդ տղայի հետեւից եւ իմ խմբով գնացինք այդ տղայի հետեւից: Փորձում էի մի վայրկյան շուտ հասնել այդ տղային, որովհետեւ ասացին, որ նա կենդանի է: Տեղանքն ականազերծելով, արագ-արագ գործելով հասել եմ այդ տղայի մոտ: Հասնելուն պես, ցավոք սրտի ես ականապայթյունային վնասվածք ստացել»,-պատմեց նա:
Նրա խոսքով` ինքը կարող էր այդ առաջադրանքը չկատարել, սակայն իր հայ լինելն է դրդել դրան:
«Հայ լինելն ու հայի արյունն է այստեղ խոսում, որ հայ տղա է մահացել, ու իրենց հսկողության տակ է, ու ես գիտեի, որ գնալու եմ ու մի բան լինելու է, ու փառք եմ տալիս Աստծուն, որ կենդանի եմ մնացել: Դրանից հետո 2-3 անգամ սիրտս կանգ է առել, ինձ ուղղաթիռով բերել են Երեւան եւ փառք Աստծո, որ բժիշկներն ամեն ինչ արեցին ու այսօր ես կանգնած եմ այստեղ»,-ասաց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր