Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

19 նոյ 2019 14:18

Հիվանդություններ, որոնց դեպքում քաղցած մնալը կարող է օգտակար լինել

Ընդհատումներով քաղցած մնալը, երբ մարդը երկար ժամանակ դադարում է ուտել եւ խմել, կարող է օգտակար լինել սրտանոթային հիվանդություններով պացիենտների համար։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, նման սննդային ռեժիմը կարող է երկարաձգել կյանքը եւ նվազեցնել սրտային լիակատար անբավարարության զարգացման վտանգը, հայտնում է News18-ը։
Intermountain Healthcare Heart Institute-ից գիտնականները 4,5 տարվա ընթացքում ավելի քան 2000 սրտային պացիենտների վիճակի ուսումնասիրություն են կատարել։
Քաղցը, մասնագետների խոսքերով, ազդում է հեմոգլոբինի մակարդակի, արյան կարմիր բջիջների քանակի, աճի հորմոնի վրա։ Այն նաեւ նվազեցնում է նատրիումի բիկարբոնատի մակարդակը՝ միաժամանակ ակտիվացնելով կետոզը եւ աուտոֆագիան։ Այս գործոնները հանգեցնում են սրտի առողջության լավացմանը, նվազեցնում սրտային անբավարարության եւ իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը։

Կյանքի մեծ մասի ընթացքում հազվադեպ, սակայն պարբերաբար քաղցած մնալը թույլ է տալիս սովորականից ավելի արագ մեկնարկել դրական գործընթացը։ Դրական արդյունք ստանալու համար միջինը պահանջվում է քաղցի մոտ 12 ժամ։ Սակայն կյանքի մեծ մասի ընթացքում պարբերաբար քաղցած մնալու դեպքում այդ ժամանակահատվածը կարելի է կրճատել, նշում են մասնագետները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր