Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

29 հուն 2023 19:01

Ինչպես ճիշտ կարգավորել հեմոգլոբինը օրգանիզմում.Ո՞ր տարիքային խմբում է այս խնդիրը ավելի դժվար լուծելի

Ինչպես ճիշտ կարգավորել հեմոգլոբինը օրգանիզմում

Հեմոգլոբինը մարդու և տարբեր կենդանիների օրգանիզմներում հանդիպող, երկաթ պարունակող բարդ փոխադրիչ սպիտակուց է, որի հիմանկան ֆունկցիան գազերի փոխադրումն է։

Հեմոգլոբինը համարվում է ամենալավ ուսումնասիրված սպիտակուցներից մեկը։ Տասնյակ տարիների ընթացքում հեմոգլոբինի ուսումնասիրությունները աշխարհի տարբեր լաբորատորիաներում բերեցին նրա ֆիզիկաքիմիական, քիմիական և կենսաբանական հատկությունների զգալի բացահայտման։

Հեմոգլոբինը հանդիսանում է էրիթիոցիտների հիմնական բաղադրամասը։ Կենդանի օրգանիզմներում հեմոգլոբինի հիմնական ֆունկցիան դարձելի ձևով թթվածնի կապումն և փոխադրումն է թոքերից հյուսվածքներ, իսկ այնտեղից ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ։

Հեմոգլոբինը համարվում է նաև օրգանիզմի ամենահզոր բուֆերային համակարգը։ Հեմոգլոբինը լայնորեն տարածված է բնության մեջ հանդիպող կենդանի օրգանիզմներում և մոլեկուլի չափսերը նրա տարբեր տեսակների մոտ տարբեր են։

Մարդու հեմոգլոբինի մոլեկուլային զանգվածը մոտավորապես 65կԴա է։

Հեմոգլոբինի պարունակությունը մարդու օրգանիզմում
Մարդու արյան մեջ հեմոգլոբինի պարունակության համար սահմանված են հետևյալ նորմերը՝ տղամարդկանց մոտ 140-160 գ/լ, կանանց մոտ 120-150։ Հեմոգլոբինի իդեալական քանակը տղամարդկանց մոտ համարվում է 167 գ/լ-ը։

Երեխաների օրգանիզմում հեմոգլոբինի պարունակութոյւնը խիստ կախված է տարիքից, մասնավորապես, մինչև 3 ամսական երեխայի մոտ նորման 145-225 գ/լ է, 3-6 ամսական երեխայի մոտ հասնում է նվազագույն շեմին՝ 95-135 գ/լ, իսկ 1-18 տարեկան հասակում տեղի է ունենում արյան մեջ հեմոգլոբինի պարունակության նորմայի աճ։

Ինչպես ճիշտ կարգավորել հեմոգլոբինը օրգանիզմում
Եթե պատճառը օրգանիզմում երկաթի անբավարարությունն է, ապա սննդակարգ պետք է ընդգրկել երկաթ պարունակող մթերքներ՝ մրգաչրեր, խնձոր, հորթի լյարդ, ձվի դեղնուց, հացամթերք, իսկ եթե B12-ֆոլաթթվային անբավարարությունն է, մարսողական համակարգում, հատկապես աղիներում նկատվում են խնդիրներ, ապա խորհուրդ է տրվում օգտագործել պանիր, կաթնաշոռ, կենդանական լյարդ, երիկամ եւ այլն:

Ո՞ր տարիքային խմբում է այս խնդիրը ավելի դժվար լուծելի
Այս խնդիրը շատ դժվար է լուծել հատկապես մեծահասակների մոտ, որովհետեւ նրանց մոտ արյունաստեղծման գործընթացը գրեթե տեղի չի ունենում:
Հեմոգլոբինի հետազոտման ընդհանուր կանոնները

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հեմոգլոբինը ժառանգական բնույթ չի կրում։ Այցելեք բժշկի, եթե ունեք գանգատներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր