Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

20 նոյ 2019 11:09

Տեսանյութ. Երևանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը

Ոստիկանությունն ուսումնասիրում է դերասան Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը: Այս մասին  հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ Դավթաշեն վարչական շրջանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը:
«Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանում եմ, շատ ուրախացած, ոգևորված եկել եմ, բայց այսօր հասկացա, որ Հայաստանում շատ վտանգավոր է ապրելը, որովհետև օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած գազելի «շոֆեռ» սալոնից դանակ, խանչալ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի, ոչ ավել, ոչ պակաս, կնոջս աչքի առաջ»,-տեսանյութում ասել է Արտյոմ Կարապետյանը:


Նա Ոստիկանությանը կոչ է արել հետևողական լինել: Դերասանը նաև հայտարարել է, որ իր հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չունի:
Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր