Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

20 նոյ 2019 13:06

Թուրքիան կիսով չափ կրճատել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարի համար հատկացվող գումարը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջետային հանձնաժողովում երեկ հաստատված բյուջեում Հետազոտությունների և անվտանգության գծով աշխատանքների գլխավոր վարչության բյուջեն 2019 թ. 11.2 միլիոնի փոխարեն 2020 թ. համար հասցվել է 5.9 միլիոն լիրայի.  հայտնում է cumhuriyet.com.tr կայքը:
Cumhuriyet-ի լրագրող Հուսեյն Հայաթսևերը նշում է, որ Թուրքիան կրճատում է «ցեղասպանության թեզերի» դեմ պայքարն այն դեպքում, երբ մի շարք երկրների խորհրդարաններում՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր են ընդունվում:
Ըստ թուրք լրագրողի՝ Թուրքիայի ԱԳՆ-ի բյուջետային առաջարկում նաև նշված է, որ զարգացվելու են Թուրքիայի դեմ քարոզչությանը հակազդելու աշխատանքները՝ ակադեմիական, քաղաքական, դիվանագիտական, մշակութային և իրավական ոլորտներում:
Ի դեպ, վերոնշյալ վարչությունը նաև իրականացնում է միջազգային հանրության շրջանում Ֆեթուլլահ Գյուլենի վերաբերյալ հակաքարոզչությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր