Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

20 նոյ 2019 13:24

Գտել են սրտի կանգից առողջ մարդկանց հանելուկային մահվան պատճառը

ԱՄՆ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Հարվարդի համալսարանի գիտնականները ԴՆԹ-ում հազվագյուտ մուտացիաներ են գտել, որոնք պատասխանատու են սրտի կանգից առողջ մարդկանց հանկարծամահության համար: Այս մասին հայտնում է MedicalXpress պարբերականը:
Մասնագետները պարզել են սրտի հանկարծակի կանգից մահացած 600 մարդու ԴՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականությունը, եւ դրանք համեմատել են հսկիչ խմբի 600 պացիենտների տվյալների հետ: Գիտնականներին այս կերպ հաջողվել է որոշել 15 գենետիկ տարբերակներ, որոնք այդ պրոցեսում առանցքային դեր ունեն:
Հետազոտողներն ուսումնասիրել են նաեւ միջին տարիքի 4525 մեծահասակների գեները, որոնք սիրտ-անոթային հիվանդությունների որեւէ նշան չեն ունեցել, եւ 41 մարդու մոտ հայտնաբերել են ախտածին ԴՆԹ, որը կապված է սրտի կանգի եւ դրա հետեւանքով մահվան հետ: Այս խմբում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականությունը ավելի քան 3 անգամ բարձր էր:

Գիտնականների խոսքով՝ գեներում ճակատագրական փոփոխություններն ընդհանուր առմամբ հանդիպում են մեծահասակների 1 տոկոսի շրջանում, որոնց մոտ որեւիցե ախտանշաններ չեն գրանցվում:
Գիտնականների տվյալներով՝ սրտի հանկարծակի կանգից ամեն տարի մահանում է 220 հազար մեծահասակ, որոնց մեծամասնությունը սիրտ-անոթային համակարգի հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր