Հունիսի 26-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»       Վախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»    

21 նոյ 2019 10:38

Մոսկվայում «դուխ են տվել» Ծառուկյանին. «Իմ քայլը»-ԲՀԿ ճակատամարտեր են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին օրերս հրավիրել են Մոսկվա՝ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների։ Նա երկար չի մնացել, ընդամենը 1-2 օր, եւ երեկ արդեն վերադարձել է։ Մեր մոսկովյան աղբյուրներն ասում են, որ այցի նպատակը եղել է Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին «դուխ տալը», քանզի վերջին շրջանում, հատկապես խորհրդարանում սրվել են «Իմ քայլը»-ԲՀԿ հարաբերությունները, եւ առաջիկայում մեծ «ճակատամարտեր» են սպասվում՝ բյուջեի հողի վրա։


Ռուսները կրկին հասկացրել են, որ Հայաստանում պետք է արմատական ընդդիմություն ձեւավորվի, եւ ամենահարմար ուժն այդ առումով ԲՀԿ-ն է, ում իրենք պատրաստ են աջակցել։ Այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ ՌԴ Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Մոսկվայում, որտեղ մասնակցել է «ԱՊՀ անդամ պետությունների քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերը միջխորհրդարանական գործընկերության շրջանակում» թեմայով համաժողովին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր