Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

21 նոյ 2019 13:47

Ես և իմ դաշնակցական ընկերները վախեցող տեսակ չենք»,Դաշնակցությունը որևէ կոռուպցիոն գործի մեջ չի կարող լինել

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն Ազատություն ռադիոկայանի ասուլիսի ընթացքում պնդել  է, որ Դաշնակցությունը որևէ կոռուպցիոն գործի մեջ չի կարող լինել:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը ՝ քրեական գործերի,  չարաշահումների մասով, Մինասյանը պատասխանել է. «Ես բացառում եմ  որևէ   չարաշահման դեպքի բացահայտում՝ իմ անձի հետ կապված: Թեև այժմ մեր երկրում ոչինչ բացառել հնարավոր չէ, հաշվի առնելով վերջին ձերբակալությունները: Չկա այսօր պետական իշխանության մեջ գտնվող անձ, որ ինձ մեղադրանք ներկայացնի: Քանի որ առաջնորդվել եմ պետական շահով: Ես այն պաշտոնյաներից եմ եղել, որ գիշերը հանգիստ եմ քնել, իմ աշխատանքը թույլ է տալիս անել այս պնդումը: Ես և իմ  դաշնակցական ընկերները վախեցող  տեսակ չենք»:
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի դասախոսական կազմի հետ հանդիպմանը, Արծվիկ Մինասյանը ասաց, որ եթե այդպես պետք է հանդիպեր, ավելի լավ էր չհանդիպեր:

«Վիրավորական վերաբերմունքը պրոֆեսորադասախոսական կազմի նկատմամբ՝ սկսած գրիչով  թելադրելու վարքագծից վերջացրած  կոպիտ արտահայտված մոտեցումներով, գործընթացները  կուսակցականացնելն ու քաղաքականացնելը: Սա ճիշտ բան չի, ես չարախնդությամբ չեմ մոտենում այս հարցին, այլ սրտացավությամբ»,-ասել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր