Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»          Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է, ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»       Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

21 նոյ 2019 15:42

Խուզարկություն դեղատանը, տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին Հալաբյան և Արզումնայն փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։


Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը դեղապատիճը գնել է Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկից։ Նոյեմբերի 19-ին ոստիկանության ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին դեղատունը և հայտնբերեցին 56 հատ հոգեներգործուն դեղապատիճ։ Դեղատան տնօրենը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվեց։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնի դարձավ, որ նա հոգեներգործուն դեղապատիճները ձեռք է բերել Երևանի 44-ամյա մի բնակչից։ Վերջինս ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր